Ադրբեջանի հասարակությունը իրականում խուճապի է մատնվել. Ինչու է Զաքիր Հասանովը մեկնել Արցախի սահման
Artsakhpress.am-ը գրում է.
Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ սեփական հանրությանը սարսափի մեջ է պահում:
Ադրբեջանի իշխանությունների ենթակայության ներքո գործող լրատվամիջոցները մի քանի օր է՝ լուրեր են տարածում, որ իրավիճակը սահմանին կտրուկ լարվել է:
Պաշտոնապես հայտարարվում է, որ Արցախի հետ սահման է գործուղվել նաև երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նման լուրերի հետ ադրբեջանական կողմը սովորաբար կցում է տեսանյութեր, որոնցից դժվար է հասանալ, թե ինչ և որտեղ է կատարվում: Այս լուրերից Ադրբեջանի հասարակությունը իրականում խուճապի է մատնվել:
Ադրբեջանական որոշ փորձագետներ այս լուրերը համարում են իշխանությունների հերթական սուտ քարոզչությունը: Նույն փորձագետների կարծիքով՝ այս կերպ Ալիևների իշխանությունը փորձում է մեղմել այն դժգոհությունը, որը կապված է Մեհրիբան Ալիևայի՝ երկրի փոխնախագահ նշանակվելու փաստի հետ: Սա է պատճառը, որ տեղական ԶԼՄ-ները փորձում են որպես պատերազմական իրավիճակ ներկայացնել Արցախի հետ սահմանին տիրող դրությունը, որպեսզի զսպեն հանրային դժգոհությունը։