Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

«Մերոնք ինձ երևի ԱԺ–ում չեն տեսնում». Շենգավիթի ՀՀԿ կառույցի ղեկավար Մարտին Սարգսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքները ներառող ընտրատարածքում ամենաթեժ «մարտերն» են սպասվում հենց ՀՀԿ–ականների միջև: Խնդիրն ան է, որ այս տարածքից ռեյտինգային ընտրակարգով կարող է ընտրվել 2 պատգամավոր, իսկ առաջադրված կարկառուն ՀՀԿ–ականները շատ են, բացի այդ էլ մյուս դաշինքների ու կուսակցությունների թեկնածուների լուրջ մրցակցություն կա:
Շենգավիթի ՀՀԿ կառույցի ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Շենգավիթում առաջադրվել են համայնքի «արիստոկրատ ներկայացուցիչները», սակայն ինքը ՀՀԿ ոչ ռեյտինգային, ոչ համամասնական ցուցակում չկա, ինչպես նաև՝ իր թաղապետ եղբայր Արմեն Սարգսյանը, սակայն որպես ՀՀԿ շտաբի ղեկավար համակարգում է ընտրական պրոցեսը Շենգավիթում:

Ներկայացնում ենք Մարտին Սարգսյանի հետ «Փաստի» զրույցը:

– Պարոն Սարգսյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք չկաք ՀՀԿ ցուցակում: Նախկինում Դուք Շենգավիթից ընտրված պատգամավոր եք եղել, այս անգամ իշխանությունը Ձեզ չընտրե՞ց:

– Վերջիվերջո՝ կուսակցությունը ինքն է որոշում կայացնում՝ ով պատգամավոր գնա, ով մնա գործադիրում: Ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի, նորմալ գործընթաց է: Ես իմ աշխատանքն ունեմ գործադիրում, աշխատում եմ: Շենգավիթից ռեյտինգայինով առաջադրվել է գործող պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Ծերեթելիի մանկական հիվանդանոցի տնօրեն Կոլյա Դալլաքյանը, Մետրո թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանը: Այսինքն՝ Շենգավիթը ներկայացրել է մեր արիստոկրատ ներկայացուցիչներին, որոնք վաղը մյուս օրը պետք է կարողանան ԱԺ–ում աշխատել:

– Պարոն Սարգսյան, փաստորեն Դուք արիստոկրատ չէի՞ք, որ Ձեզ չեն ընդգրկել Շենգավիթի ցուցակում:

– ԱԺ–ում ինձ երևի չեն տեսնում: Երևի նպատակահարմար են գտել, որ իրենք օրենսդիր մարմնում ավելի օգտակար կլինեն, մյուսները՝ գործադիրում:

– ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Սամվել Ալեքսանյանի դե՞մ եք պայքարելու:

– Դեռ պայքար չկա: Դեռ քարոզարշավ չի սկսվել, պարզապես այսօր կուսակցական ժողովներ ենք անում, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, քարոզարշավը որ սկսվի, մենք արդեն նաև մեր ռեյտինգային պատգմավորության թեկնածուներին կկարողանանք ներկայացնել մեր ժողովրդին:

– Քանի որ այս փուլում շատ ուժեղ մրցակցություն է ՀՀԿ–ի ռեյտինգայինների միջև, ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունն, օրինակ, Սամվել Ալեքսանյանի ու նրա փեսայի հետ:

– Վերջիվերջո, իրենք նույն ՀՀԿ–ի ձայներն են ապահովում: Էստեղ մեր մրցակցությունն այլ դաշտում է: Մալաթիայի և Շենգավիթ համայնքի բնակիչները, եթե կգտնեն՝ ընտրում են Սամվել Ալեքսանյանին և Կորյուն Նահապետյանին, ուրեմն նորմալ ա, որովհետև էս երկու համայնքից 2 հոգի պետք ա անցնի:

– Պատրա՞ստ եք, որ Ձեր համայնքը զոհի իր թեկնածուներին՝ հանուն Սամվել Ալեքսանյանի ու նրա փեսայի:

– Ես չասացի՝ պատրաստ ենք: Ասացի, եթե ժողովուրդը կգտնի նման լուծում, ուրեմն էլի նորմալ ա, կգտնի Արայիկ Հովհաննիսյանը պետք ա անցնի և Կորյուն Նահապետյանը, էլի նորմալ ա, կամ Սամվել Ալեքսանյանն և Արայիկ Հովհաննիսյանը, էլի նորմալ ա:

– Արդեն խոսակցություններ կան, որ ցուցակագրումներ, ընտրակաշառքի խոստումներ են լինում:

– Չէ, մեր մոտ նման բան չկա: Մենք դեռ տեղամասերը բաժանում ենք, տեսնում ենք՝ ովքեր են լինելու շտաբի պետերը և այլն: Մենք դեռ չենք սկսել ոչ քարոզարշավ, ոչ ընտրություններ, մենք ընդամենը նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Չի կարող էդպիսի խոսակցություններ գնալ: Ցուցակագրումներ չեն արվում:

– Այլ դաշինքներ և կուսակցություններ էլ են ուժեղ թեկնածուներ դրել այդ ընտրատարածքում: Կարծում եք, ռեալ շանսեր ունի՞ ՀՀԿ–ն էդտեղ հաղթանակ արձանագրելու:

– Կարծում եմ, բոլորն էլ մեր արժանի օպոնենտներն են և, իհարկե, պայքարը գնալու է էդ առումով, թե ով նորմալ ծրագրեր կներկայացնի, ում թեկնածուն ժողովրդի կողմից ավելի սիրված կլինի: Վերջը՝ ժողովուրդը որոշում կկայացնի: Շատ բան կախված է լինելու քարոզարշավից, յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրից, որովհետև ուրիշ բան ա որ ասում են՝ էսօր կարող ենք միանգամից ամեն ինչ փոխել, գազի գինը զրո դարձնել և այլն, բայց ուրիշ բան է ռեալ կյանքում անել ինչ հնարավոր է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: