Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Հայկազ Բաղմանյան. «Նախագահն էդքան ասում ա, նախարարն էդքան ասում ա՝ բանակն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ ինքը լծակներ չունի ընտրություններում՝ այս կամ այն թեկնածուին աջակցելու համար:
Նշենք, որ մամուլում գրվել է, որ թիվ 2 ընտրական տարածքի՝ Մոնումենտ թաղամասում, ՍԱՍ–ի Արտակը վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը «մանումենտցի Մեսոյի» միջոցով: Գրվել է նաև, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զանգահարել է Բաղմանյանին և զգուշացրել՝ իր փեսա Արթուր Գևորգյանի դեմ չպայքարել, թե չէ վատ կլինի։ Ներկայացնում ենք Հայկազ Բաղմանյանի հետ «Փաստի» զրույցը:

– Պարոն Բաղմանյան, այսօր մամուլում գրվել է, որ Դուք պաշտպանում եք ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ–ի Արտակին, մանումենտցի Մեսոյի միջոցով:

– Ո՞ւմ: Մի տեսակ հետաքրքիր նորություններ եք ասում, իմ համար հաճելի: Ես ի՞նչ կապ ունեմ էդ ընտրատարածքի հետ:

– Իսկ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ–ի Արտակի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

– Ո՞վ ա էդ Արտակ Սարգսյանը, զինվորակա՞ն ա... Դե, որպես պատգամավոր ճանաչում եմ, որպես զինվորական չեմ ճանաչում:

– Ասում են, որ Դուք եք իրեն աջակցում այս ընտրությունների ժամանակ:

– Բայց ես ի՞նչ ունեմ, որ ինչով աջակցեմ, ի՞նչ ա նշանակում աջակցել: Դուք ինձնից շատ հնարավորություններ ունեք աջակցելու:

– Դե, միգուցե բանակի լծակների միջոցով Ձեր հնարավորությունները շատ ավելի են:

– Բայց բանակը ի՞նչ կապ ունի Կոմիտասի հետ կամ քաղաքականության հետ: Նախագահն էդքան ասում ա, պաշտպանության նախարարն էդքան ասում ա, մենք հայտարարել ենք: Բանակն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ: Մենք ամեն մեկս մեր անձնական կարծիքն ունենք, ում ձայն կտանք, դա արդեն ոչ մեկին չի վերաբերվում: Բաց բանակին եկեք չխառնենք դրա հետ: Բանակը վաղուց քաղաքականությամբ չի զբաղվում: Բանակն էնքան խնդիրներ ունի զբաղվելու, ուր մնաց մի հատ էլ քաղաքականությամբ զբաղվի:

– Գրվել է նաև, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ձեզ զգուշացել է, որ իր փեսայի դեմ չաշխատեք:

– Ես չեմ հավատում, որ ոստիկանապետը նման հայտարարություն անի: Դա հերթական անգամ ինչ–որ մեկի ենթադրություններն են:

– Պարոն Բաղմանյան, իսկ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելու հավանականությանը ինչպե՞ս եք վերաբերվում: Եթե նրա դեմ գործ հարուցվի, թերևս բանակի մյուս պատասխանատուներն էլ կներգրավվեն՝ այդ թվում և Դուք:

– Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, այդ հարցը կարող եք տալ Սեյրան Օհանյանին: Նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ դրան ու ասեց՝ եթե նման բան լիներ, ապա քննչական մարմինները դրա մասին կիմանան, էլ ո՞նց պիտի ասեր էդ մարդը: Եթե նման բան լինի, իհարկե, քննչական մարմինները գիտեն:

– Ասել է թե՝ համոզվա՞ծ եք, որ չի լինի քրեական գործ և բանակի մյուս պատասխանատուները պատասխան չեն տա:

– Ես համոզված եմ, որ Ձեր հարցերը ենթատեքստ ունեն, որովհետև էդ հարցի պատասխանն ամեն օր Պաշտպանության նախարարության համապատասխան մարմինները, որոնք դրա համար պատասխան են տալիս, Ձեզ ասում են: Զանգեք Սեյրան Օհանյանին հարցրեք՝ կա՞ նման բան, թե՞ չէ:

– Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե ինքը ոչնչից չի վախենում: Դուք էլ վախենալու բան չունե՞ք: Ասվում է, որ եթե բանակում բացահայտում լինի, պատասխան են տալու նաև փոխնախարարները և մնացած ղեկավար կազմը:

– Չհասկացա, ես ինչի՞ց վախենամ: Գլխավոր շտաբը կապ չունի ո՛չ գնումների հետ, ո՛չ տենդերների հետ, ո՛չ էլ տիրապետում ենք՝ էնտեղ ով ինչ ա: Նենց որ էդ հարցն ինձ մի տվեք, ես տեղյակ չեմ: Չգիտեմ՝ ինչի մասին ա խոսքը, իմ պարտականությունների մեջ դա չի մտնում:

– Պարոն Բաղմանյան, մի խնդրի էլ անդրադառնանք: Ապրիլյան պատերազմի մասնակցած զինվորները բողոքում են, որ չնայած մոտ մեկ ամիս է՝ դիմել են նախարարության թեժ գծին՝ զինգրքույկում ջնջումն ուղղելու համար, սակայն ոչ մի արձագանք չկա:

– Պաշտպանության նախարարն այդ հարցին անդրադարձել է, ՊՆ–ում կա թեժ գիծ, զանգեք, էդ բողոքներն ասեք: Ո՞վ է բողոքում, էդ մարդը կարա՞ հենց հիմա զանգահարի ինձ, թող ինձ զանգի, ես էդ մարդուն ընդունեմ, լսեմ, հետո զանգեմ Ձեզ:

– Մեզ տարբեր զինվորներ են դիմում ու ասում, որ խնդիրը չի լուծվում:

– Ես էլ ասում եմ, մեկը գոնե թող զանգահարի ինձ, պարզենք դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ:

– Պարոն Բաղմանյան, մենք դեմ ենք անհատական մոտեցմանը, դեմ ենք, որ Դուք մի հոգու խնդիրը լուծեք, իսկ բողոքների մասին գրել ենք:

– Անհատական չի, ես էլ ասում եմ, նման բան չկա: Եթե կա, թող զանգեն թեժ գծին: Դիմումները տրվում են ու հարցերը լուծվում են շատ կարճ ժամանակահատվածում, 3–5 օր է տևում: Եթե բացթողում ա եղել, ներողություն կխնդրենք: Եթե հենց էնպես ասելու համար ա, այլ խնդիր ա:

– Իսկ Դուք չե՞ք հայտնաբերել մարդկանց, որոնք մի ամիս առաջ դիմել են և պատասխան չեն ստացել:

– Դա իմ պարտականությունների մեջ չի մտնում: Դրա համար կա թեժ գիծ, հանձնաժողով կա, էդ հանձնաժողովն էնտեղ աշխատում ա: Բայց եթե Դուք պնդում եք, որ նման դեպքեր կան, որ էդ հանձնաժողովը ինչ–որ մի տեղ հնարավոր է բացթողում ունի, խնդրում եմ դիմեք: 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: