Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Իսրայելը ԱՄՆ–ին կոչ է անում զենք վաճառել Ադրբեջանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջան–Իսրայել տանդեմին

Մի քանի օր առաջ իսրայելական Jerusalem Post թերթը հոդված էր տպագրել, որում ԱՄՆ–ին կոչ է անում վերացնել Ազատության աջակցության մասին օրենքի 907–րդ փոփոխությունը, որով արգելվում է Ադրբեջանին զենք վաճառել և ֆինանսական օգնություն տրամադրել: «Թրամփի նոր վարչակազմը հնարավորություն ունի օգնելու իր դաշնակից Իսրայելին և որպես դաշնակից ունենալ նավթով հարուստ Ադրբեջանը: Իսրայելն ունի ադրբեջանական նավթի կարիքը, իսկ Ադրբեջանը իր ինքնապաշտպանությունը կազմակերպում է իսրայելական զենքի միջոցով: Ադրբեջանը կարևոր է ռազմավարական և աշխարհագրական առումով, քանի որ աշխարհի միակ երկիրն է, որ սահմանակից է և Ռուսաստանին, և Իրանին: Բացի այդ, Ադրբեջանը ԱՄՆ–ի առանցքային գործընկերն է այդ բարդ տարածաշրջանում»,– հիմնավորել է հոդվածագիրը:
Այս հոդվածն ընդամենը արտացոլումն է այն լուրջ համագործակցության, որ վերջին շրջանում նկատվում է Ադրբեջանի և Իսրայելի միջև: Այդ համագործակցության համար լուրջ խթան հանդիսացավ Նեթանյահուի` վերջերս Բաքու կատարած այցը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Իսրայելի քայլերի հիմքում Իրանին առնչվող խնդիրներն են: «Իսրայելում Իրանը վաղուց ընկալվում է որպես հիմնական թշնամի: Եվ բոլոր այն երկրները, որոնք պրոբլեմ ունեն Իրանի հետ, դիտարկվում են որպես պոտենցիալ դաշնակիցներ»,– համարում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Իսրայելա–իրանական հակադրությունը նոր ազդակ ստացավ հատկապես Թրամփի այն հայտարարությունից հետո, որ Իրանը թիվ մեկ ահաբեկչական երկիրն է: Սա հիմք դրեց նոր իրավիճակի ձևավորման, երբ տարբեր երկիրներ պետք է հասկանան և ճիշտ գնահատեն այն, թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը և ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն:
Այս առումով Հայաստանը նույնպես շատ լուրջ անելիք ունի: Իրանի հետ մեր հարաբերությունները դրված են բարձր հիմքի վրա: Մեր շահերը միանգամայն համընկնում են թե քաղաքական, թե տնտեսական, թե տարածաշրջանային անվտանգության առումով: Այդ իսկ պատճառով Հայաստանը, կարելի է ասել, ավտոմատ կերպով հայտնվել է Իսրայելի «սև ցուցակում»: Այս առումով թերևս պատահական չէր այն հանգամանքը, որ Նեթանյահուի այցին Բաքու անմիջապես հաջորդեց Իրանի նախագահ Ռոհանիի այցը Երևան: Այդ այցը, այնուհետ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Թեհրան, որի շրջանակներում հիմք դրվեց նաև ռազմական համագործակցությանը, վկայեցին հայ–իրանական փոխադարձ լուրջ շահերի մասին: «Կարծում եմ` մենք լիակատար փոխըմբռնում ունենք առ այն, որ պետք է սերտորեն համագործակցենք տարածաշրջանային անվտանգության հարցերում»,– երկու օր առաջ РИА Новости–ին տված հարցազրույցում ասել էր Վ. Սարգսյանը` մեկնաբանելով իր այցը Իրան:
Ու ահա այս նոր ստեղծված վիճակում Հայաստանը պետք է փորձի նոր մարտավարություն և քաղաքականություն որդեգրել, Իսրայելի հետ հարաբերվելու ձևեր մշակել, որպեսզի իսրայելա–ադրբեջանական համագործակցությունը գոնե մեր հաշվին չլինի: «Համարում եմ, որ Իսրայելի շահերը խիստ հասկանալի են: Բայց մենք չպետք է զգացմունքային կամ այսրոպեական եզրակացություններ անենք: Ադրբեջան–Իսրայել համագործակցությանը մեր պատասխանը ուղիղ և սիմետրիկ չի լինելու»,– նույն այդ հարցազրույցում ասել էր Վ. Սարգսյանը:
Մինչ այս Իսրայելի հետ ակտիվ քաղաքականություն Հայաստանը չի վարել: Համագործակցությունը խորհրդարանական մակարդակով է եղել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո մեր ԱԳՆ–ն բողոքի նոտա էր ուղարկել Իսրայել` Ադրբեջանին զենք վաճառելու համար: Կարելի է ասել` պաշտոնական հարաբերություններն այսքանով սահմանափակվել են:
Բայց հիմա իրավիճակ է փոխվել: Ու Հայաստանը պետք է նոր կոնցեպտ մշակի` արձագանքելու թե Իսրայել–Ադրբեջան, նաև Իսրայել–Ադրբեջան–Թուրքիա նոր տանդեմին, թե տարածաշրջանում և աշխարհում կատարվող մյուս լուրջ զարգացումներին: «Քաղաքականությունը կամ–կամ է: Կամ հասկանում ենք վիճակը, ընտրում ճիշտ դիրքորոշում և շահում, կամ տանուլ ենք տալիս»,– համոզված է Մանվել Սարգսյանը: Թե վերը նշված հարցում Հայաստանը կոնկրետ ինչ մոտեցում կորդեգրի, առայժմ դժվար է գուշակել: Բայց քաղաքագետը համոզված է` պետք է լինել առավելագույնս սուվերեն` դրանից բխող բոլոր հետևություններով: «Ամենավտանգավորը մյուսների քաղաքականությանը ներգրավվելն է: Այդ դեպքում կորուստների ռիսկը շատ մեծ է: Պետք է անկախ լինել: Հայաստանը տարածաշրջանում մեծ նշանակություն ունեցող քաղաքական գործոն է: Ավելի մեծ, քան մեզանում գիտակցում ու հասկանում են: Պարզապես պետք է ճիշտ քաղաքականություն մշակվի»,– համոզված է Մ. Սարգսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: