ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնասպան կլինե՞ր զինվորը, որը գիտակցում էր, որ տան միակ լույսն է. նախարարը խոստացավ ուսումնասիրել, իսկ արդյունքներն անհայտ են
Armlur.am-ը գրում է
Այս տարվա հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Դեպքի օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ավելի ուշ քրեական գործով պարզվել էր, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շ.Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: