ԿԲ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության կենտրոնի բաժնում են
Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 12–ին, վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոն բաժին։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն վերջիններս առաջարկել էին 1 հոգի ներս մտնի եւ հանդիպի ԿԲ–ի ներկայացուցչի հետ, ինչին ցուցարարները բացասական պատասխան տվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։ Այս պահին ոստիկանության կենտրոն բաժնի առջեւ են նաեւ ակցիայի մյուս մասնակիցները։
Հիշեցնենք, որ երեկ էլ էին քաղաքացիները ակցիա իրականացրել ԿԲ–ի դիմաց։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց։