Ողբերգական ավտովթար Քարվաճառի (Քելբաջարի) զորամաս տանող ճանապարհին. ընտանիքի անդամները ավտոմեքենայով գլորվել են ձորը. կա 1 զոհ, 5 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ժամը 15:10-ի սահմաններում Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Քնարավան գյուղի վարչական տարածքում, Mitsubishi մակնիշի 35 DF 979 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ, 56-ամյա Անահիտ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն գոյւղի բնակիչներ, 55-ամյա Նվեր Սարգսյանը, 31-ամյա Արթուր Սարգսյանը, 33-ամյա Թագուհի Սարգսյանը և 35-ամյա Գարիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քարվաճառի (Քելբաջարի) N զորամասի բուժմիավորում, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել: Վթարի վայր է ժամանել ԼՂՀ Շահումյանի ներքին գործերի բաժնի օպերատիվ խումբը՝ քննիչ Նորայր Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: