Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Վարուժան Բաբաջանյան. Տավուշի միակ ոչ իշխանական թեկնածուն, ով ընտրվելու ռեալ շանս ունի

Դեռ պաշտոնապես հայտարարված քարոզարշավին մի քանի օր կա, սակայն գաղտնիք չէ, որ թեկնածուները, հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, արդեն սկսել են նախընտրական աշխատանքները։ Այդ մասին են խոսում թեկնածուների հանդիպումները թիրախ խմբերի հետ, հնարավոր աջակիցների և գործընկերների համախմբումը, շտաբների բացումը և այլն։

Ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, բավականին թեժ պայքար է ծավալվելու Տավուշի մարզում։ Իշխանությունն այս մարզում փորձելու է ստանալ մեծ թվով ձայներ։ Սակայն, կարծես ուրվագծվող պատկերից այս պահին պարզ է դառնում, որ դա այդքան էլ իրատեսական կարող է չլինել։ Իհարկե, հատկապես հայտնի դեմքերի մասով անցողիկի շեմը հնարավոր կլինի անցնել, սակայն ի՞նչ համամասնությամբ։

Եթե նայում ենք նախորդ ընտրությունների համեմատության ծիրում, ապա տեսնում ենք, որ իշխանական թեկնածուները իրենց բացարձակ չեն արդարացրել։ Ավելին, այս ընտրատարածքը ներկայացնող պատգամավորները որևէ ձեռնարկումով կամ օրենսդրական նախաձեռնությամբ աչքի չեն ընկել։

Հանրապետական «ցմահների» ճանապարհին, այս անգամ, կփորձի կանգնել բավականին երիտասարդ ու եռանդուն Վարուժան Բաբաջանյանը։ Ի՞նչն է ուժեղ դարձնում այս թեկնածուին, մյուսների համեմատ։ Նախորդ, 2012-ի ընտրություններին նա արդեն առաջադրվել է և, չնայած այն ժամանակ խիստ համեստ ռեսուրսներին, հսկայական չափով ձայներ է հավաքել, բայց պարտվել է իշխանական թեկնածուին։ Այժմ, ինչպես ցույց են տալիս բաց և փակ հարցումները, նրա այդ էլեկտորատը ոչ միայն պահպանվել է, այլ նաև ավելացել։ Իսկ այդ հանգամանքը լուրջ գործոն է։ Վերջինի պատճառներին դեռ կանդրադառնանք։

Բաբաջանյանի առավելություններից մեկն էլ նրա անկուսակցական լինելու հանգամանքն է։ Առաջադրված լինելով «Ծառուկյան» դաշինքով, նա ամեն դեպքում չի անդամակցում որևէ կուսակցության։ Ասել կուզե, այս հանգամանքը ևս, նրան ավելի շատ դարձնում է մարզի թեկնածու։

Անցնող տարիները նաև ցույց են տվել, որ նա բավականին ուժեղ բնավորության տեր անձնավորություն է։ Մեդիադաշտում, ինչպես նաև ձեռնարկատիրական ոլորտում նրա ծավալած գործունեությունն այդ ամենի ցուցիչներից են։ Հայաստանյան իրականության պայմաններում, համաձայնեք, բավականին բարդ է առանց թիկունքի կամ հսկայական ֆինանսական ռեսուրսների, նախաձեռնել գործեր ու հասնել հաջողությունների։ Հատկապես մի դաշտում, որտեղ հայտնի է, թե ինչ տիտաններ են գործում։ Սակայն անձնային որակների շնորհիվ նրան կարծես հաջողել է մնալ այդ մրցակցային դաշտում։

Նույնը պնդում են նաև Բաբաջանյանի հետ աշխատած լրագրողները և այլ ոլորտների ներկայացուցիչները։ Որպես գործատու բավականին խիստ ու նախաձեռնող է, սակայն երբեք չի խախտում մարդկայինի սահմանը։

Ակնհայտ է, որ տավուշցիները հոգնել են իշխանական թեկնածուներից և նրանց խոստումներից, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվում։ Այս մասում ևս ներկայացվող թեկնածուն ունի իր առավելությունները։ Ի տարբերություն մյուսների, նախորդ ընտրություններին պարտությունից հետո չի անցել պասիվ հայեցակարգի, այլ հակառակը՝ բավականին բեղուն գործունեություն է ծավալել մարզի ամենատարբեր ոլորտներում։

Իշխանական թեկնածուների նկատմամբ ունեցած առավելությունն ակնհայտ է։ Նույնն է նաև ոչ իշխանական թևի հետ կապված։ Եթե մենք նայենք ոչ իշխանական թևին, և այստեղ ներկայացված գործիչներին, ապա ակնհայտ կտեսնենք, որ Բաբաջանյանն ունի ամենածանրակշիռ էլեկտորատը և միակն է մարզի ոչ իշխանական թեկնածուներից, ով ընտրվելու ռեալ շանս ունի։

Ատոմ Ոսկանյան