Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей
Политика

Արտաշատցիների վրա մարդ են բերել, թասիբ արթնացրել. նոր մարզպետը ՀՀԿ-ին պարտության է մատնելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը։

-Պարոն Վիրաբյան, մամուլը գրում է, որ Արարատի մարզում ընտրությունները թեժ են լինելու և հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի թեկնածուների միջև՝ Ալիկ Սարգսյան, Արամայիս Գրիգորյան և այլն։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

-Երբ նայում ենք ընտրությունների նախապատրաստական ընթացքին, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում քաղաքական ոչինչ չի կատարվում, չկա քաղաքականություն ընդհանրապես։ Երբ նայում ես ընդդիմադիր ուժերի ցուցակներին, տպավորություն է ստեղծվում, որ «Հաց բերողին« չեն ձերբակալել, քաղաքական բանտարկյալներ չունենք։ Այդ ցուցակները այնպես են դասավորել, որ մրցակցություն է գնում, թե ով իրեն շատ խելոք կպահի, որպեսզի իշխանության կողմից ուշադրության արժանանա և «դաբրո» ստանա Ազգային ժողովում տեղեր ունենալու համար։ Ես նայում եմ ընդդիմադիր ուժերի ցուցակների՝ հատկապես առաջին տասնյակները, ու տեսնում, որ այնտեղ մարդիկ են, որոնք միշտ համաձայնության են գնացել իշխանության հետ, միշտ եղել են Ազգային ժողովում, ոչ մի անգամ չեն պայքարել իշխանությունը վերցնելու, զանգվածների միջոցով քաղաքական պայքար տանելու համար։ Նրանք Ազգային ժողովում բավարարվել են անատամ ելույթներ ունենալով և քվեարկության արդյունքներով, որ գոնե ցույց տան, որ իրենք ընդդիմադիր են։ Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակում առանց զանգվածների աջակցության բացառվում է իշխանափոխությունը։ Դրա համար էլ այսօրվա ընդդիմությունը շատ հազվադեպ է խոսում իշխանափոխության մասին։ Իսկ եթե խոսում էլ են, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ են փոխելու իշխանությունը, իրենցո՞վ, բայց իրենք միշտ էլ եղել են իշխանության մեջ։

Իսկ իշխանական ցուցակներում էլ պայքարը գնում է այն պատճառով, որ բոլորն էլ գիտեն, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո կուսակցություններին բաժանվելու են տեղեր գործադիր մարմիններում։ Եվ այդ մարդիկ պայքարում են հիմնականում հետագայում գործադիր իշխանությունում տեղեր ունենալու համար։ Այսօրվա թալանված երկրում իրենք ուրիշ անելիք չունեն, բիզնեսը չի գործում, ոչինչ չի աշխատում, և արենայում մնալու համար իրենց միակ հույսը պատգամավոր դառնալն է։

Իսկ Արարատի մարզում շատ հետաքրքիր զարգացումներ են ընթանում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այնտեղ, հատկապես Արտաշատում, Հովիկ Աբրահամյանն իր համար շատ խելացի քայլ կատարեց, երբ ինքը չառաջադրվեց, այլ առաջադրեց իր որդուն՝ Արգամին, որը համեմատաբար ավելի հարգված է, քան Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզում։ Մանավանդ վերջին շրջանում նա կարողացավ որոշակի երիտասարդների հավաքել իր շուրջը և իրեն շատ գրագետ, համեստ պահելով արտաշատցիների համակրանքը վայելում է։ Նա իր հոր հետ հակապատկերներ են։ Բայց ամենակարևորն այն է, որ արտաշատցիները չեն սիրում, երբ իրենց վրա մարդ են բերում։ Արամայիս Գրիգորյանին մարզպետ նշանակելով, հանրապետականները կարծես թե տանուլ են տալու, որովհետև Արամայիս Գրիգորյանի կացնային գործելակերպը արտաշատցիների մոտ արթնացնում է թասիբի պահը, և նրանք կարող են համախմբվել ու մեկ գիշերվա ընթացքում իրենց ընտրությունն անել։ Արտաշատում ընտրությունները պետք է շատ հանգիստ անցնեն, իսկ հանգիստ անցնելու պայմաններում Ալիկ Սարգսյանը կամ Մուրադ Մուրադյանը, որին ես ճանաչում եմ, ավելի շատ ձայներ կհավաքեն, քան Արամայիս Գրիգորյանը։ Հանրապետականներն այստեղ ստիպված գնալու են ուժային տարբերակների, որպեսզի կարողանան իրենց հնարավորություններն օգտագործելով՝ իրենց տեղը պահեն մարզում։ Ընտրությունները ցույց կտան, որ մարզում ամենից շատ ձայներ կհավաքեն Ալիկ Սարգսյանն ու Մուրադ Մուրադյանը, քան Արամայիս Գրիգորյանը, որքան էլ Գրիգորյանները բիզնես ունենան, որովհետև հենց սկզբից նրանք իրենց դեմքը ցույց տվեցին, երբ փորձեցին ուժային մեթոդներով ձայներ ապահովել։

Արտաշատում ընդդիմությունը երբեք ուժեղ չի եղել, որ կարողանա ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հիմնական պայքարը գնալու է ուժային տարբերակով, իսկ դա շատ անկանխատեսելի է լինելու։

-Առաջին անգա՞մ է ձեր մարզում նման անկանխատեսելի ընտրություն սպասվում՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի գործոնը, Արամայիս Գրիգորյանի գործոնը։

-Ոչ, առաջին անգամ չէ, Արտաշատում անկախատեսելի եղավ նաև հատկապես 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այդ ժամանակ ես առաջադրվեցի և բացարձակ ձայներ շահեցի, և այն պարկով քվեաթերթիկները, որոնք կեղծվել էին, Մատենադարանի առջև հանրահավաքում նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ցույց տվեց։ Ես բացարձակ հաղթանակ էի տարել։ Այն ժամանակ ընտրություններն ավելի անկանխատեսելի էին, հիմա ավելի կանխատեսելի են, որովհետև ընդդիմությունում չկան նման մարդիկ։ Արարատում հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ Արդեն պարզ է, որ այստեղ երկուսից մեկին պետք է ձայն տան, կամ ՀՀԿ-ին, կամ ԲՀԿ-ին, նաև տեխնլոգիաների կիրառման հարց է։ Ես խոսում եմ արտաշատցիների հետ, բոլորը վրդովված են, որ ուժային տարբերակով, մարդկանց աշխատանքից ազատելու և այլ սպառնալիքներով ստիպում են նախապես կողմնորոշվել։ Ամեն ինչ չափ պետք է ունենա։ Բնական է՝ Հովիկ Աբրահամյանը Արտաշատից է, նա բարեկամներ ու մտերիմներ կունենա, բնական է, որ երկար տարիներ նա մարդկանց է տեղավորել աշխատանքի, մարդիկ մտածում են, որ իրենց աշխատանքի մնալու համար պետք է ձայն տան ՀՀԿ-ին, բայց երբ մարդկանց շատ կոպիտ ձևերով ազատում են աշխատանքից, նրանք, իհարկե, տրամադրվում են ՀՀԿ-ի դեմ։ Սա արդեն ցուցանիշ է, չի կարելի ընտրությունների պատճառով մարդկանց իրար դեմ հանել, թշնամի դարձնել։ Որքան էլ ես դեմ եմ Հովիկ Աբրահամյանին, բայց նա Արտաշատում ընկերներ, բարեկամներ ունի, որոշ մարդկանց լավություններ է արել, և հնարավոր է՝ որոշ մարդիկ այդ հարգանքից ելնելով գնան ու ընտրեն Արգամ Աբրահամյանին ու ԲՀԿ-ին։ Բայց երբ որ մարդիկ տեսնում են, որ բոլոր սահմաններն անցնում են, ոչ մի սրբություն չեն պահում, և իրենց ստիպում են դեմ դուրս գալ այն մարդուն, որն իրենց լավություն է արել, նրանք հակակրանքով են լցվում ՀՀԿ-ի հանդեպ։ Իսկ դա շատ անկանխատեսելի է դարձնում ընտրությունները։ Օրինակ, մամուլը գրեց, որ Հասմիկ Գասպարյանին ազատել են կրթության վարչության պետի պաշտոնից, ով իմ համադասարանցին է եղել։ Ժամանակին Հովիկ Աբրահամյանի թելադրանքով, մեր գյուղի գյուղապետը դատի էր տվել Հասմիկ Գասպարյանին և ես համոզված եմ, որ Հասմիկ Գասպարյանը երբեք Հովիկ Աբրահամյանին ձայն չէր տա, բայց այսօր անգամ նրան են ազատել աշխատանքից։ Մարզպետը նման քայլերով ավելորդ լարվածություն է ստեղծում, որը անկանխատեսելի արդյունքների է բերելու ընտրությունների ժամանակ։ Արտաշատցիներն ունեն իրենց հոգեբանությունը, նրանց հետ չի կարելի այդպես վարվել՝ դրսից մարդ բերել, որը կփորձի իր կամքը թելադրել մարդկանց։ Արտաշատում այնպիսի իրավիճակ է, որ չես կարող մարդկանց պարտադրել մոռանալ Հովիկ Աբրահամյանի արած լավությունն իր շրջապատին։ Դրա համար, կարծում եմ, որ գոնե իր շրջապատին մարդկայնորեն պետք է հանգիստ թողնել։