Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы лечения
Политика

Քաղ­տեխ­նո­լոգ. «Բև­եռ­նե­րի ձև­ա­վոր­ման փու­լը շա­րու­նակ­վե­լու է, գոր­ծըն­թացն ավե­լի է ակ­տի­վա­նա­լու»

Իշխանափոխության արդյունքում իշխանության էր եկել մի ուժ, որն այդ պահին, մանավանդ էյֆորիայի ֆոնին, ուներ ճնշող մեծամասնություն: Եվ այս պայմաններում պարզ էր նաև, որ նոր ընդդիմության ձևավորման համար որոշակի ժամանակ էր հարկավոր, որովհետև նախկին ընդդիմությունը եկել էր իշխանության: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որը, հաշվի առնելով վերոնշյալը, այսօր առկա գործընթացները բնականոն է համարում:

«Անմիջապես իշխանափոխությունից հետո է սկսվել ընդդիմադիր ուժերի և բևեռների ձևավորումը, և այդ փուլը շարունակվում է նաև այսօր. ձևավորվում են ոչ թե մեկ, այլ ընդդիմադիր նոր բևեռներ:

Իսկ թե ինչ-որ մի փուլում կարո՞ղ են արդյոք այդ տարբեր բևեռները որևէ ընդհանուր գործի շուրջ միավորվել և դառնալ տակտիկական բևեռ՝ այս կամ ընդհուպ մինչև իշխանափոխության խնդիրը լուծելու համար, ժամանակը ցույց կտա:

Առնվազն այս փուլում յուրաքանչյուրն իր սեփական կառույցը ձևավորելով կամ այն ուժեղացնելով է զբաղվում. կային հներ, որոնք իշխանությունը կորցնելուց հետո դարձան ընդդիմություն՝ փորձելով վերականգնել ուժերը: Ի դեպ, չեմ կարծում, որ դա նրանց շատ էֆեկտիվ է հաջողվել: Եվ կան նոր ձևավորված կամ ձևավորվող ուժեր, որոնք նախորդ ների, այդ թվում՝ խորհրդարանականների հետ լցնում են ընդդիմադիր դաշտը:

Յուրաքանչյուրը դեռ իր խնդիրներն է լուծում, բայց, այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ այս տարի իրենց ազդեցությունը, ինչպես նաև ռեսուրսային հնարավորությունները զգալիորեն ակտիվացել են: Բացի այդ, ինֆորմացիոն դաշտում առկա պատերազմը ցույց է տալիս, որ այդ բևեռներից շատերի շահերը համընկնում են:

Իշխանության վարկանիշի անկման միտումների ֆոնին ավելացել է նաև իշխանության վարքագծի վրա ունեցած իրենց ազդեցության հնարավորությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ այս գործընթացն ավելի է ակտիվանալու՝ անկախ զարգացումներից, անկախ նրանից՝ կլինեն արտահերթ, թե հերթական ընտրություններ:

«Առհասարակ, ներկայիս ճգնաժամի պայմաններում աշխարհի ցանկացած երկրում որևէ զարգացում չի բացառվում: Ինչ վերաբերում է մեզ, ապա, անկախ արտահերթ ընտրությունների հավանականությունից կամ հերթական ընտրություններից, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի մոտավորապես կեսն արդեն անցել է. այսինքն, ամեն դեպքում, քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ինչ-ինչ զարգացումների:

Ես դեռ տարեսկզբին էի ասում, որ այս առումով 2020թ.-ին ակտիվ է լինելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ մյուս կողմից համավարակով պայմանավորված այս ճգնաժամը խառնում է աշխարհի շատ-շատ իշխանությունների խաղաքարտերը:

«Մանավանդ այնպիսի իշխանությունների, ինչպիսին մերն է: Այսինքն, երբ ի սկզբանե էր պարզ ու առանձնապես պետք էլ չէր կասկածել, որ կրիզիսային մենեջմենթի առումով շատ թույլ ունակություններ ունեն»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում առկա իրավիճակին, այնտեղ ձևավորվող բևեռների հնարավորությանը, քաղտեխնոլոգը նշեց, որ այսօրվա իշխանությունը պատահականության սկզբունքով է ձևավորվել: ««Թքած-կպցրած» մի բան, որտեղ «ցեմենտող» միակ օղակը անձամբ վարչապետն է, 2018 թվականի իր հեղինակությունը, նաև այն ուժերի իշխանության լինելու ձգտումը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են իշխանափոխությանը: Ոչ մի գաղափարախոսություն չկա, ինչի մասին, չգիտես ինչու, մեծ հաճույքով է խոսում Փաշինյանը:

Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ իշխանության գալուց մի քանի ամիս հետո փոխվարչապետ, այսօր նաև պարետ Տիգրան Ավինյանն իր հարցազրույցներից մեկում չբացառեց, որ ընդդիմությունը ձևավորվելու է իշխանական թիմից:

Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ես իր հետ համաձայն եմ: Մենք այսօր տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ այդ ամբողջ իշխանական համակարգում արդեն սկսում են ճաքեր երևալ՝ թե՛ նեղանձնային մակարդակով, թե՛ քաղաքական տարբեր հոսանքների մակարդակով: Մեծ հաշվով, ակնհայտ է, որ մեծ ճեղքեր կան թիմում »,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ն. Փաշինյանի մատնանշած «հիասթափվածների» շարքում, իր կարծիքով, բավականին լուրջ շերտեր հենց իշխանության մաս են կազմում:

«Միտումը հետևյալն է լինելու. որքան Ն. Փաշինյանի «ցեմենտող» վարկանիշը նվազի, այնքան կապող ոչ գաղափարական օղակը թուլանալու է, ինչի հետևանքով ներսում բառի բուն իմաստով մարդիկ իրար գլուխ են ջարդելու, իրար հայհոյելու են, իրարից անջատվելու են և այլն:

Էլ չեմ խոսում, որ, իրավիճակից ելնելով, տարբեր քաղաքական հոսանքներ կարող են իրար դեմ աշխատել: Բացի այդ, ոմանք կարող են համարել, թե հենց իրենք են այն ուժը, որը պետք է փրկի հեղափոխությունը կործանումից:

Ի դեպ, հիմա կան այդպիսի ուժեր, որոնք հայտարարություններ են անում, հենց իշխանության մեջ ուզում են Նիկոլ Փաշինյանից ավելի հեղափոխական երևալ: Այդ միտումը շարունակվելու է, մեծ հաշվով, զուգահեռ գործընթացներ են լինելու. և՛ ընդդիմությունն է ուժեղանալու, և՛ իշխանությունն է թուլանալու:

Եվ չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Ն. Փաշինյանը կփորձի որոշակի փոփոխություններ կատարել իր իշխանության քաղաքական կառուցվածքի մեջ: Այսինքն, ինչ-որ ուժերի էլ ներգրավել: Եվ այս առումով պատահական չեն շրջանառվող խոսակցություններն առ այն, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կարող է փոխարինել մեկ ուրիշը՝ այլ քաղաքական ուժից: Այդ ամենը դեռ հերքվում է, բայց, ամեն դեպքում, հնարավոր է: Եթե երկրում նախագահական կամ կիսանախագահական համակարգ է, կարողանում ես անհաջողության կամ տապալման դեպքում դրանք վերագրել օրվա վարչապետին: Այսինքն, այն, ինչ սովորաբար անում էին մեր նախագահները:

Վարչապետ էին փոխում, «գոլորշին բաց թողնում», և իրենք մեղավոր չէին: Կարանտինի հետ կապված իրավիճակը տապալում էր:

Հիմա էլ կարող է ամեն ինչ վերագրվել, օրինակ, փոխվարչապետների, ինչ-որ նախարարների կամ այլ պատասխանատուների, և նրանց փոխարեն բերել այլ անձանց՝ ուրիշ քաղաքական ուժերից: Սա էլ է ճանապարհ, և չեմ բացառում, որ Փաշինյանը կարող է փորձել այն»,-ասաց Վ. Հակոբյանը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին, խոսելով նաև նեղացածության որոշակի սինդրոմի մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ խնդիրն իրականում այլ պատճառներ ունի: Հաշվի առնելով վերջին օրինակը, երբ մամուլի ազատության օրը Ն. Փաշինյանի կողմից օրվա առիթով որևէ ուղերձ չհնչեց, Վ. Հակոբյանը նկատեց.

«Առհասարակ, այս իշխանության, մեղմ ասած, ոչ հաջողակ լինելը գալիս է այն խնդրից, որ ի սկզբանե ամեն ինչ դրվել է հակադրությունների վրա: Ի սկզբանե փորձել են իրենց երաշխավորել բոլոր անհաջողություններից, որոնք կարող էին լինել:

Հայտնի «հիասթափվածների» շարքում, օրինակ, հատուկ տեղ էր հատկացվել նաև լրատվամիջոցներին: Այսինքն, Ն. Փաշինյանը մամուլի դաշտն էլ է բաժանում սևերի և սպիտակների: Հիմա մամուլը ևս թշնամի է:

Հիմա մամուլը ևս ցուցակում է, բայց սա ինձ չի զարմացնում: Զարմացնում է այն տեսանկյունից, որ նախկին լրագրողը կամ խմբագիրն ավելի ճկուն, ավելի զգուշ պետք է լինի մանավանդ մամուլի հետ կապված իր բնորոշումներում, որովհետև երկիրը շատ փոքր է, ու բոլորը գիտեն, թե ով ում միջոցով և ինչով է զբաղվել այլ գործունեություն իրականացնելու ժամանակ»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ավելի վաղ խանգարող մեկ կատեգորիա կար՝ նախկիններն էին. «Հիմա «հիասթափվածների» բավականին լուրջ շերտեր են նախանշվել, որոնք հետագայում ևս կդասվեն խանգարողների շարքին:

Առհասարակ, չեմ հասկանում, թե ինչ բան է նեղացածությունը թե՛ քաղաքականության մեջ և թե՛ բիզնեսում: Մարդը, որպես մարդ կամ քաղաքական գործիչ, կարող է նեղանալ, բայց քաղաքականության մեջ ցույց չտալ դա, հանդես գալ գոնե հերթապահ հայտարարությամբ: Եթե նման դրսևորում չի ցուցաբերվում, արդեն նեղացածության սիմպտոմի ցուցիչ չէ: Դա ցույց է տալիս, որ մարդը լիովին դեռ պատրաստ չէ քաղաքականությանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ