Brent նավթի գինը բարձրացել է մինչեւ 28.19 դոլար
Brent տեսակի նավթի 2020 թվականի հուլիսյան ֆյուչերսների արժեքը երեքշաբթի Լոնդոնում ICE բորսայում աճուրդի ժամանակ բարձրացել է 3.64 տոկոսով եւ կազմել է շուրջ 28.19 դոլար մեկ բարելի դիմաց, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4.26 տոկոսով եւ կազմել է 23.75 դոլար մեկ բարելի դիմաց:
Վերջին անգամ Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց 28 դոլարի էր հասել ապրիլի 17-ին: