Թաիլանդը ճգնաժամից հետո նախատեսում է ունեւոր զբոսաշրջիկների ներգրավել
Թաիլանդը ճգնաժամից հետո առաջին հերթին կկենտրոնանա ունեւոր զբոսաշրջիկների ներգրավման վրա, հայտնում է The Sun-ը:
Իշխանությունները որոշում են ընդունել մայիսի 3-ից շուկաները, սրճարանները եւ ռեստորանները բացելու մասին:
Միջազգային ճանապարհորդությունների արգելքը գործում է մինչեւ մայիսի 30-ը, բայց իշխանություններն արդեն քննարկում են զբոսաշրջությունը վերսկսելու հարցը:
Ընդ որում՝ առանձնապես սպասում են այն ճանապարհորդներին, որոնք կարող են իրենց թույլ տալ երկրում երկար մնալ եւ պատրաստ են միջոցներ ծախսել շքեղ հանգստի համար՝ իջեւանելով 5-աստղանի հյուրանոցներում:
Երկրի տուրիզմի եւ սպորտի նախարար Փհիփհաթ Ռաթչաքիթփրաքարնը հայտնել է, որ իրենք ձգտում են «ընտրովի տեղեր այցելելու համար ճանապարհորդների որոշակի խմբերի ներգրավել»: Առաջին հերթին Սամուի եւ Կո Փանգան կղզիներ:
Դրանից բացի, կղզիներում ավելի հեշտ է կազմակերպել ժամանողների վերահսկումը՝ «վիրուսի պոտենցիալ ներմուծման կանխման համար»:
Թաիլանդում կորոնավիրուսով վարակվել 2954 բնակիչ, մահացել է 54-ը: