Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Կեսարյան հատում. իսկ ի՞նչ կապ ունի Հուլիոս Կեսարը

Մենք գիտենք, որ...

Հուլիոս Կեսարը ծնվել է կեսարյան հատման օգնությամբ, և ըստ այդմ էլ այդ գինեկոլոգիական վիրահատությունն իր անունը ստացել է նրա անունով:

Իրականում այդպես չէ:

Հին Հռոմում կեսարյան հատում կատարվում էր միայն այն ժամանակ, երբ հղի կինը մահանում էր, իսկ Կեսարի մայրը, ինչպես հայտնի է, ունեցել է երկար կյանք: Կենդանի կնոջ առաջին հաջողված կեսարյան հատումը, որից հետո և՛ պտուղը, և՛ մայրը կենդանի են մնացել, կատարվել է միայն 16-րդ դարում: Կեսարյան հատումը (լատիներեն caesarea - կայսերական, sectio - հատում) գինեկոլոգիական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված արհեստական կտրվածքի միջով։ Ըստ հունական առասպելաբանության, Ապոլոնը Ակսլեպիային հանել է նրա մահացած մոր որովայնից, նույն կերպ է ծնվել նաև Դիոնիսոսը: Եգիպտական, հնդկական, չինական, հունական և հռոմեական հին պետությունների վերաբերյալ պատմական տեղեկություններում կան բազմաթիվ տվյալներ կեսարյան հատումների մասին: Կեսարյան հատումը ամենահին վիրահատություններից մեկն է եղել: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջում Հին Հռոմում օրենք էր ընդունվել, ըստ որի, մահացած հղի կնոջը կարելի էր թաղել միայն որովայնի պատի կտրվածքով պտուղը դուրս բերելուց հետո: Դեռևս հին դարերից համարվում էր, որ Հուլիոս Կեսարը (մեր թվարկությունից առաջ 100-44 թվականներ) ծնվել է այդ կերպ՝ ծննդաբերության ժամանակ իր մոր՝ Ավրելիայի մահանալուց հետո: Իհարկե, դա այդպես չէ, քանի որ, ինչպես նշեցինք, Ավրելիան երկար է ապրել: Հավանաբար այս մոլորության պատճառն այն է, որ Կեսարն է Հռոմում գործող օրենքը տարածել այլ երկրներ, որտեղ ևս սկսել են մահացած հղիների մարմիններից վիրահատությամբ հանել պտուղները: Կեսարյան հատում տերմինը առաջին անգամ օգտագործել է Ժակ Գիլլմոն 1598 թվականին հրատարակած գինեկոլոգիայի վերաբերյալ իր գրքում: Փաստագրված առաջին հաջող կեսարյան հատումը կատարվել է 1500 թվականին Շվեյցարիայում: Անասնաբույժ Յակոբ Նուֆերը իր կնոջը կեսարյան հատում է իրականացրել: Բանն այն է, որ չնայած մի քանի օր հղի կնոջ մոտ էր հավաքվել 13 մանկաբարձ, կինը չէր ծննդաբերում: Նրա հուսահատ ամուսինը դիմում է ավագանիին՝ խնդրելով թույլատրել կեսարյան հատում կատարել, քանի որ, միևնույն է, կինը մահանալու էր: Թույլտվությունից հետո Նուֆերի կատարած կեսարյան հատումը բարեհաջող է ստացվում: Նորածինն ապրում է 77 տարի, իսկ մայրը դրանից հետո ևս 5 երեխա է ծննդաբերում, մի դեպքում՝ անգամ երկվորյակ: 16-րդ դարում Ֆրանսիայի թագավորի բժիշկ Ամբրուազ Պարեն սկսում է կեսարյան հատումներ կատարել կենդանի կանանց, բայց արդյունքը միշտ մահացու է լինում, քանի որ այն ժամանակ դեռևս արգանդը չէին կարում ու չէին հեռացնում: Փրկում էին միայն պտուղը: Միայն 19րդ դարում սկսեցին կեսարյան հատման ժամանակ հեռացնել նաև արգանդը, որի արդյունքում մահացությունը արդեն սկսեց կազմել 20-25 %: Մի քանի տարի անց սկսեցին արգանդը ընդամենը կարել, որը էլ ավելի գոհացուցիչ արդյունքների բերեց: Անատոմիայի, անտիսեպտիկայի և դեղագիտության հետագա զարգացումը հանգեցրեց նրան, որ ներկայումս կեսարյան հատումը դարձել է անհրաժեշտ և համարյա անվտանգ միջամտություն: 20-րդ դարի 40-50 ականներին աշխարհի բոլոր ծննդաբերությունների 4–5%-ը իրականացվել է կեսարյան հատումով, ընդ որում՝ ԱՄՆ-ում այն անգամ եղել է 10–12%: Ներկայումս այդ ցուցանիշը տարեցտարի աճում է:

Ներկայումս նույնիսկ չզարգացած երկրներում են կեսարյան հատումներ իրականացվում: Կեսարյան հատման ամենահետաքրքիր նկարագրությունը պատկանում է Ֆելկինին, որին նա մասնակցել է Ուգանդայում 1879 թվականին: «Բանանի տերևներից պատրաստված մահճակալին պառկած էր 20 տարեկան հղի կին՝ կիսով չափ ընկղմված բանանի գինու մեջ: Նույն գինով տեղի բուժակը լվաց ձեռքերը, մշակեց դանակը և կնոջ որովայնը: Կնոջ ճիչը համընկավ բուժակի վայրկյանական կտրվածք անելու հետ: Արգանդի վրա լրացուցիչ կտրվածքից հետո բուժակը դուրս բերեց նորածնին, կապեց պորտը՝ հետո անցավ արգանդը հեռացնելու գործին: Կտրվածքի տեղը կարեցին թելով՝ դնելով վիրակապ: Կինը 11-րդ օրն արդեն քայլում էր»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը