Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Վճռա­բեկ դա­տա­րա­նի նա­խա­գա­հը հրա­ժա­րա­կան է տվել, իսկ Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը դար­ձել է օլիմ­պի­ա­կան չեմ­պի­ոն

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բելառուս՝ Եֆրոսիա Պոլոցկայայի հիշատակի օր, Դանիա՝ Սահմանադրության օր և Հոր օր, Ղազախստան՝ Բնապահպանի օր, Ռուսաստան՝ Բնապահպանի օր, Սեյշելյան կղզիներ՝ Ազատության օր:


ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ


1818-ծնվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը:

1858-ծնվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբել յանը:

1907– ծնվել է նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը:

1926-ծնվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

1937-ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը:

1961-ծնվել է ռուսաստանցի հայազգի բանաստեղծ Կարեն Կավալերյանը:

1968– մահացել է դերասան Վահրամ Փափազյանը։

1977-մահացել է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը:

1999– սկսվել է Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։

2006-Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 150 երկրների շարքում հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն:

2008-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում հիմնել է «Սիվիլիթաս» հիմնադրամը:

2012-կատաղի բախումներ են եղել հայ ադրբեջանական սահմանագծի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել է ադրբեջանցի հինգ զինծառայող:

2013-Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց ի վեր առաջին անգամ կարդինալ Բերգոլիոն հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը առ այն, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն էր:

2015-«Օրինաց երկիրը» հայտարարել է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին:

2017-Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ կեսօրից փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ իրենց բողոքը հայտնելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:

2018- Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական է տվել:

ԱՇԽԱՐՀ

754-գերմանացի անհավատների ամբոխը սպանել է քրիստոնեության անգլիացի քարոզիչ Բոնիֆացիին:

1706-Մոսկվայում բացվել է զինվորական հոսպիտալ, ներկայումս դա Բուրդենկոյի անվան գլխավոր կլինիկական հոսպիտալն է:

1783– Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ են բարձրացրել առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացել է «Մոնգոլֆիեր» անունը։

1798-ծնվել է կոմպոզիտոր և գեներալ Ալեքսեյ Լվովը` «Աստված, պահպանիր ցարին» ռուսական հիմնի հեղինակը:

1862– Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։

1873-Անգլիայի ճնշման տակ փակվել է աշխարհի ամենամեծ` Զանզիբարի ստրուկների շուկան:

1898– ծնվել է իսպանացի մեծագույն գրողներից մեկը` Ֆեդերիկո Գարսիա Լորկան։

1910-մահացել է ամերիկացի նշանավոր գրող Օ. Հենրին:

1912-Կուբայում ափ է իջել ամերիկյան ծովային դեսանտը:

1929-ԽՍՀՄ աշխատանքի և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել երկրում մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ) ստեղծելու մասին:

1940-ԱՄՆ-ում ցուցադրվել են սինթետիկ ռետինից պատրաստված առաջին անվադողերը

1945-Բեռլինը բաժանվել է օկուպացիոն գոտիների:

1967 - Մերձավոր արևել քում սկսվել է արաբա-իսրայելական Վեցօրյա պատերազմը։

1975-ութամյա դադարից հետո բացվել է Սուեզի ջրանցքը:

1977-վաճառքում հայտնվել է առաջին անհատական համակարգիչը՝ Apple-2-ը:

1981-ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել է ՄԻԱՎ վիրուսը:

1983-Ուլ յանովսկում «Ալեքսանդր Սուվորով» շոգենավի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:

2000-նկատվել է Եվրոպայի ամենախոշոր՝ Էթնա հրաբխի ակտիվացում:

2004-մահացել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

2006-Սերբիան հայտարարել է իր անկախությունը, Սերբիա-Չեռնոգորիա պետական կազմավորումը վերջնականորեն լիկվիդացվել է:

2016-Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 7 քաղաքացի, 38-ը վիրավորվել է, ոչնչացվել է 13 ահաբեկիչ:

Կամո Խաչիկյան