«Ես ի վիճակի չեմ աշխատելու». ինչ է պատմում մանկապարտեզի տնօրենը Դեբեդում երեխայի խեղդվելու մասին
Armlur.am-ը գրում է.
Փետրվարի 14-ին Ալավերդու թիվ 3 մանկապարտեզից 5-ամյա երեխա էր դուրս եկել եւ խեղդվել Դեբեդ գետում: Դեպքից հետո մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակչուհին հեռացվել են աշխատանքից: ArmLur.am-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրենը՝ Ռուզաննա Ավետյանը, հայտնեց, որ ինքն ի վիճակի չէ աշխատելու: Արդյոք կատարվածում կա՞ իր մեղավորությունը, Ավետյանը չպատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որեւէ բանի մասին խոսել: Իրավապահները դեպքով զբաղվում են, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- կարճ պատասխանեց տնօրենը: ArmLur.am-ի հարցին՝ իր ղեկավարած նախադպրոցական հաստատությունն այլ դաստիարակներ ունի՞, Ավետյանը դրական պատասխան տվեց: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մինչ դաստիարակի ահազանգի հետքերով գնացած ծնողները որոնել են երեխային, վերջինիս պապն արդեն հայտնաբերել եւ տեղափոխել է Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն փոքրիկն արդեն մահացած է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: