Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթղթի շուրջ աշխատանքները տարվում են. Վիտալի Բալասանյան
Դա պարտադիր պայման է. Հայաստանի եւ Արցախի միջեւ պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Մենք այդ առաջարկությունը ժամանակին նոր իշխանություններին արել ենք եւ այդ աշխատանքը գործընթացի մեջ է: Համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո դա ունենալու ենք: Դրական պատասխան կա, աշխատանքները տարվում են»,-հայտարարեց նա:
Հարցին, թե ինչպես դա կընդունի միջազգային հանրությանը, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Միջազգային հանրությունը շատ լավ կընդունի: Հիմա եթե ինչ-որ տեղ պետք լինի Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվության ենթարկի, կարող է ասեն՝ մենք տենց բաներ չենք արել: Փաստաթուղթ պետք է լինի, որ կարողանանք միջազգային իրավական դաշտում եւ Արցախն ու Հայաստանը համապատասխան գործընթացներ, միջոցներ, ռազմական հանագոծակցություն իրականացնեն, նաեւ իրավապահ մարմինների, դատախազությունների, ԱԱԾ-ների, ոստիկանությունների միջեւ: Այդ ամենը պետք է կարգավորվի փաստաթղթերով»: