8-ամյա տղայի ամենամեծ ցանկությունը տորթն է. Հակոբյանների ընտանիքն օգնության կարիք ունի (ֆոտո)
News.am-ը գրում է.
Հրազդանցի 36-ամյա Քրիստինե Հակոբյանն ու բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում:
Քիրստինեն երեք որդի ունի` 15, 14 և 8 տարեկան, նրանցից երկուսն ունեն բնածին հաշմանդամություն: Ամուսինը ևս հաշմանդամություն ունի, սկեսրայրը 80 տարեկան է, թոշակառու: Քրիստինեն NEWS.am- ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքում ոչ ոք չի աշխատում:
«Ամուսինս կաթված է ստացել փոքր ժամանակ, ոչ կարողանում է իր ձեռքով ուտել, ոչ հագնվել, ոչ աշխատել: Գիտակցաբար ամուսնացել եմ, ցանկացել եմ խնամել նրան, երազել եմ երեխաներ ունենալ ու նրանց համար ապրել, բայց չէի կարող մտածել անգամ, որ երեխաներս էլ հաշմանդամություն կունենան: Նարեկս 8 տարեկան էր, երբ զգացի, որ մեջքի թեքություն ունի, Արամայիսի մոտ ավելի ուշ եմ նկատել»,- պատմեց Քրիստինեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: