Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

Հեղափոխությունը սպառեց տարիների դժգոհությունը.

երջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, թե ինչու ժամանակին այս կամ այն հարցով ընդդիմացող, իր մշտական տեսակետն ունեցող քաղաքացիական հասարակությունը որևէ կերպ չի դրսևորում իրեն: Առիթներն, ընդ որում, բազմազան են. ռուսական ռազմաբազայում ծառայող զինվորականի կողմից գյումրեցի կնոջ սպանություն, կառավարության դիմաց ինքնահրկիզվող կնոջ ողբերգական պատմությունը, Երևանի գլխավոր տոնածառի շուրջ քննարկումները և այլն:

Շատերը քաղհասարակությանը մեղադրում են սուբյեկտիվ լինելու մեջ՝ ակնարկելով, որ վերջիններս նույնացել են ներկայիս իշխանության հետ: Ընդհանուր առմամբ, այս մեղադրանքն ունի իրատեսական հիմքեր, որովհետև քաղհասարակության շատ կարկառուն դեմքեր հեղափոխության օրերին էլ, հեղափոխությունից հետո էլ ակտիվ ներգրավված էին հիմնական քաղաքական գործընթացներում: Բայց խնդիրը ավելի բարդ է, քան միայն առանձին դեմքերի ներգրավվածությունը ու համագործակցությունը իշխանության հետ:

Տասը տարի և դրանից էլ ավելի Հայաստանում իշխանության և ընդդիմության, ինչպես նաև հասարակության օրըստօրե ստվարացող ընդդիմադիր հատվածի միջև գոյանում էր որոշակի անդունդ: Անդունդը գոյանում էր ընտրությունների դերակատարության նվազեցման, ավելի շուտ իշխանության ձևավորման հարցում ընդդիմության և հասարակության դերակատարության անտեսման հաշվին: Իշխանության հարցը լուծվում էր կուլիսներով, այնուհետ ահռելի ֆինանսական ու վարչական ռեսուրսների շնորհիվ այդ որոշումը դակվում էր ընտրական պրոցեսի միջոցով: Բնական է, որ սա անհետևանք չէր կարող մնալ: Հասարակության տարբեր շերտերում, հատկապես ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության զանազան խմբերի մակարդակում կուտակվում էր դժգոհություն: Ամեն ընտրությունից հետո այդ դժգոհության չափաբաժինն ավելանում էր:

Ավելին, ստեղծվել էր մի վիճակ, երբ ընդդիմությունն ու քաղհասարակությունը համակերպվել էին իշխանության անփոփոխության հետ՝ մի կողմից, իրենց կարգավիճակի հետ՝ մյուս կողմից: Դժգոհության գեներացիան այդ խմբերի համար կարծես դարձել էր կյանքի կրեդո, շատերի համար՝ անօտարելի բնավորություն կամ պրոֆեսիոնալ աշխատանք: Հեղափոխությունն ու իշխանափոխությունը, սակայն, տարիներ շարունակ կուտակված այդ դժգոհությունը մի կողմից օգտագործեցին որպես հաջողության կռվան, մյուս կողմից էլ, ըստ էության, վերջնական սպառման հասցրեցին այդ դժգոհությունը՝ թե՛ ընդդիմությանը՝ արդեն իշխանության տեսքով, թե՛ քաղհասարակությանը կանգնեցնելով քաղաքական իմաստով էքզիստենցիալ ճգնաժամի առաջ:

Իշխանության անփոփոխությունն ու ընտրությունների ձևական բնույթը ստեղծել էին մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տրամադրություններ գեներացնող խմբերը, հույս չունենալով երբևէ հայտնվել իշխանության ղեկին, դիրքավորվում էին որպես բացառապես ընդդիմացող, հակադրվող: Գալով իշխանության՝ նրանք ունենում են բավական բարդ խնդիր, քանի որ այլևս չունեն հակադրման հիմք, ընդդիմանալու առանցք: Իրենք են այլևս ընդդիմանալու և հակադրվելու սուբյեկտները:

Եվ այս իմաստով Հայաստանի քաղաքական դաշտն իսկապես բարդ ժամանակներ է ապրում: Իշխանության եկած ուժերի համար իշխանության կարգավիճակն անսովոր է, նրանք չեն կարողանում դուրս գալ հակադրվողի, ընդդիմախոսի, քննադատողի դերից: Բայց ներկայիս կարգավիճակում այդ դերերը անհամատեղելի են: Հետևաբար կամ տեսնում ենք լռություն, որն աչքի է զարնում անցյալի աղմուկի ֆոնին, կամ տեսնում ենք անհամատեղելիություն, երբ արդեն իսկ իշխանություն դարձածները խոսում են ընդդիմության լեզվով: Խնդիրն, ընդ որում, վերաբերում է նաև նախորդ իշխանությանը, որը հայտնվելով ընդդիմության կարգավիճակում՝ կորցրեց կենսունակության հնարավորությունները ու, բացի ֆինանսական ու մեդիա ռեսուրսներից, քաղաքական ներկայության այլ հիմքեր այս պահին չունի: Հայաստանի քաղաքական դաշտն այս իմաստով զրոյացվել է հեղափոխության արդյունքներով, ու մեծ հաշվով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նոր են ձևավորվում: Թե ինչպիսին կլինի այդ ձևավորումը, ինչ հանգրվանի կհասնի, արդյոք ապագայում կրկին կունենանք անփոփոխ իշխանություն ու բացառապես քննադատելու դիրք որդեգրած ընդդիմություն՝ հերթական ֆորս–մաժորի դեպքում կրկին հանգելով քաղաքական դաշտի ռեստարտի անհրաժեշտության, կախված է լինելու դաշտում առկա ուժերից: Նրանք կամ կշարժվեն իրավիճակի իներցիայով՝ ցանկանալով կա՛մ պահել իշխանությունը, կա՛մ ամեն կերպ քննադատել իշխանությանը, կա՛մ էլ, ի վերջո, կկարողանան ինստիտուցիոնալիզնել քաղաքական, կուսակցական համակարգը: