Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»
Общество

Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել.

Ինչպես երևում է, աղբի վարձավճարները գանձելը Երևանի քաղաքապետարանի համար շարունակում է գորդյան հանգույց մնալ: Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ աղբի վարձավճարները շարունակելու են հին ձևով հավաքել: Այսինքն, մի դեպքում վարչական շրջանի աշխատակիցը պետք է դուռը թակի ու աղբի գումար պահանջի, մյուս դեպքում՝ համատիրության աշխատակիցը: Ի դեպ, նախկինում համատիրություններն աղբի վարձը հավաքելու համար 10 %–ի չափով պարգևավճար են ստացել, ինչը հավանաբար կշարունակվի նաև հիմա:

Ու թեև ողջ հանրապետությունում վաղուց արդեն լուծված է կոմունալ վարձավճարների գանձման միասնական համակարգի հարցը, սակայն, չգիտես ինչու, քաղաքային իշխանություններն դեռևս չեն ցանկանում փոփոխությունների գնալ այս հարցում:

Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը լրագրողի հետ զրույցում նշեց, որ աղբի վարձի գանձմամբ պետք է Երևանի քաղաքապետարանը զբաղվի: Իսկ քանի որ վարչական շրջանները քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներ են, ուստի կարող են նաև նրանք գանձել:
«Այն համատիրությունները, որոնց աշխատակիցները այցելում էին բնակարաններ և սպասարկման վարձ էին հավաքում, նրանց խնդրել էին, որպեսզի որոշակի գումարի դիմաց աղբի գումարները նույնպես գանձեն: Բայց համատիրություններին այդ գործընթացում ներգրավելն օրինական չէ, քանի որ դա օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների իրավասությունների տիրույթում է գտնվում և իրենք պետք է այն իրականացնեն: Սա է հարցի իրավական մասը, բայց թե դրանից զատ ինչ են անում և ինչ չեն անում, դա արդեն այլ հարց է»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Պարզվում է, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը աղբի գումարները հավաքելու նորմալ համակարգ չի ձևավորել: Հարցին պետք էր կա՛մ բանկերի հետ պայմանավորվածության արդյունքում լուծում տալ, կա՛մ «Հայփոստի», բայց հավանաբար «քյաշ» հավաքված գումարներ ունենալու ճանապարհն ավելի է կարևորվել և այդպես էլ հարցին համակարգային լուծում չի տրվել:

«Հին իշխանությունների ժամանակ այդ համակարգը չստեղծեցին, քանի որ կանխիկ գումար էր հավաքվում, և հայտնի չէ, թե այդ գումարը համայնքային դրամարկղներ մուտքագրվո՞ւմ էին, թե՞ չէին մուտքագրվում: Եվ դա նախորդ իշխանությունների ժամանակ մնաց որպես թերություն: Եվ եթե հիմա, երբ քաղաքային նոր իշխանությունները ցանկանում են հին համակարգը շարունակել և նույն սկզբունքով աշխատել, շատ վատ է: Բացի այդ, քաղաքային իշխանությունները պետք է իմանան նաև, որ իրենց գործառույթը չպետք է համայնքների վրա բարդեն, քանի որ օրենքով և կանոնադրությամբ համատիրություններն աղբի գումարի հետ որևէ կապ չունեն»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէ նաև, թե ինչու Երևանի քաղաքային նոր իշխանությունները չեն ցանկանում կոմունալ վարձերի գանձման համակարգերում մեկ տող ավելացնել աղբի գանձման համար և դրանով հարցը փակել: Դրա փոխարեն որոշում են ընդունել գնալ հին, քարե դարի ճանապարհով:

«Դժվա՞ր է այդ հարցն այնպես կազմակերպել, որ երբ բնակիչը գնում է իր կոմունալ վարձը վճարելու, աղբի վարձն էլ հետը վճարի: Դժվար չէ, չէ՞: Նման համակարգ ձևավորելու դեպքում բոլորը կիմանային նաև, թե ամսական կամ տարեկան որքան գումար է հավաքվում և դրան համապատասխան ծառայություն կպատվիրեն: Ներկայում «Սանիթեքին» հարցնում ենք՝ ինչու այս հարցը չեք լուծում, ասում են՝ մեր ծառայությունների գումարները չեն տալիս, այդ պատճառով հնարավորություն չունենք: Բայց նման ձևով ինչքա՞ն կարելի է շարունակել: Ստացվում է, որ նոր իշխանությունները ոչ մի նոր ճանապարհով էլ չեն ուզում գնալ, մնացել են այն նույն ճանապարհի վրա, ինչ որ եղել է նախկինում: Այսինքն, հարց է ծագում՝ եթե ամեն ինչ պետք է հին ձևով շարունակվեր, ապա ինչն ենք ցանկացել փոխել, այն պարագայում, երբ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կա նաև աղբի վարձավճարները մուծելու համար նախատեսված հաշվեհամար, սակայն այն գործում է, թե ոչ, կրկին պարզ չէ: Դրա մասին էլ պետք է քաղաքային իշխանությունները բարձրաձայնեն, բայց լռում են:

«Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան: Լինում են դեպքեր, որ անգամ հավաքած գումարները տեղ չեն հասցնում, դա էլ իր հերթին է խնդիր առաջացնում: Այսինքն, ամենակարճ և քաղաքակիրթ տարբերակը ոչ թե մարդկանց, այլ բանկային համակարգերի միջոցով գումարներ գանձելն է: Եվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ կոմունալ վճարները համակարգված ձևով հնարավոր է հավաքել, իսկ աղբինը՝ ոչ: Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում դա լուծել, կամ ինչո՞ւ տերմինալով հնարավոր է գույքահարկը մուծել, իսկ աղբի վարձը մուծել հնարավոր չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է Երևանի քաղաքապետարանը տա, բայց փաստորեն այն, ինչ եղել է նախորդ իշխանությունների թերացումը, նոր իշխանությունները շարունակում են նույն թերացումների ճանապարհով գնալ»,– ասաց Ա. Գրիգորանը: