Հռոմի պապը Վատիկանի կենտրոնում անվճար հիվանդանոց է բացել անօթևանների համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում բացել է նոր կլինիկա և այն «նվիրել» Հռոմի բոլոր անօթևաններին: Այս մասին հաղորդում է Vatican news.-ը:
«Գթասիրտ մայր» ամբուլատորիան գտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակի մոտ, որտեղ նախկինում վատիկանյան փոստային բաժինն էր: Դրանից ոչ հեռու գտնվում են անօթևանների համար բաղնիք և վարսավիրանոց:
Հաստատությունը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով և բուժզննության ու լաբորատոր անալիզների սարքերով: