«Շատը գնացել է, քիչն է մնացել». Արցախում զոհված Լեռնիկն օրեր առաջ էր բանակից արձակուրդ եկել
Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ այսօր`փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Լեռնիկ Օսյանը Լոռու մարզի Օձուն համայնքից էր:
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանայնը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Լեռնիկը ընտանիքի միակ զավակն էր: «Հայրն է, մայրն է, միակ երեխան Լեռնիկն էր: Անապահով ընտանիք է: Միայն հայրն է աշխատում, գյուղի գործեր է անում, մայրն էլ չի աշխատում: Ծնողներն արդեն գիտեն դեպքի մասին»,- ասաց գյուղապետը: Նշենք նաև, որ Տիտանյանի խոսքով` չի բացառվում, որ Լեռնիկ Օսյանն ինքնասպանություն գործած լինի, քանի որ հակառակորդի գնդակից չի զոհվել:
Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ Լեռնիկը 7 ամսվա ծառայող էր և ընդամենը օրեր առաջ տանն էր. արձակուրդ էր եկել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: