Պալաչ կոչեցյալի արատավոր երախտամոռությունը
Դավիթ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համացանցում երկու օր շարունակվում են Պալաչի, նույն ինքը՝Արթուր Հարությունյանի ստահոդ խոսքերով տարածվող լուրերը:
Հիշեցնեմ, որ նրա մասին լուրեր էին տարածված՝ կապված իր 2 երթուղային ընկերությունների՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս կոմֆորտ»-ի դիտավորյալ սնանկության ճանապարհով տանելու վերաբերյալ:
Այսօր էլ մեկ այլ լրատվական կապ է հաստատել Պալաչի հետ և նրանից փորձել է պարզել դեպքի մանրամասները,իսկ այս ստահակ անձնավորությունը կրկին ու կրկին իր ինքնասնանկացման մեջ փորձել է կապել Գագիկ Ծառուկյանի անունը մոռանալով իր նախկին անփառունակ գործունեությունը: Ինչևէ, ներկայացնենք որոշ փաստարկներ կապված Պաչալի հետ:
Այս Պալաչ կոչվածը ժամանակին գրավի տակ դնելով ընկերների,հարազատների,ընտանիքի անդամների անշարժ գույքեը,տարբեր բանկերից խոշոր վարկեր վերցնելով, ստեղծել է իր բիզնեսը, սակայն ինչպես հետո պետք է պարզ դառնար, այդ ամենը վաղուց պլանավորված մախինացիոն գործընթաց էր, որի ետևում մեծ գումարներ էին կանգնած, որն էլ հետագայում վերջինս ինքնասնանկացման արդյունքում վերցրեց և Բելգիայում բիզնեսներ հիմնեց:Մոռանալով, որ այդ ամենի արդյունքում հարազատները, ընկերներն ու բոլոր այն մարդիկ որոնք տուժեցին իր պատճառով պարզապես երես թեքեցին, իսկ ծնողները բառիս բուն իմաստով կանգնեցին անօթևանի կարգավիճակի առաջ, և միայն Ծառուկյանի բարեգթության շնորհիվ. Մուլտի Գրուպը վճարեց տան գրավը, ծնողներին անելանելի այդ վիճակից հանելու համար, սակայն Պալաչի նմանները դա անկարող են հասկանալ, քանզի այսօր արդեն իսկ կան հստակ տեղեկություններ, որ հայրական տունը վերջինս կրկին գրավադրել է:
Այսքանից հետո էլ ինչ սպասեց մի մարդուց, ով սեփական ծնողներին պատրաստ է կրկին ու կրկին բախտի քմահաճույքին հանձնել, ուր մնաց հասկացնես, որ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելը առնվազն մարդկային արատավոր երախտամոռության արդյունք: