Ի՞նչ գումարներ և գույք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնականը.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 3 բնակարան: Բացի այդ՝ հայտարարագրել է նաև «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հ. Թաշչյանի հանձնած փոխառությունները կազմել են 40000 ԱՄՆ դոլար և 10000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտները կազմել են 900 000 ՀՀ դրամ և 150 000 ՀՀ դրամ: Երկու եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից:
Հ. Թաշչյանը եկամուտ է ստացել նաև արտարժույթով: Առաջինը կազմել է 23 000 ԱՄՆ դոլար, որը գոյացել է աշխատավարձից: Երկրորդը կազմել է 400 ԱՄՆ դոլար (տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը):
Հավելենք, որ Հրաչյա Թաշչյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, դիվանագիտական առաքելություն է իրականացրել ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունում: