Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Էդմոն Մարուքյանը հանդես է եկել մի շարք պնդումներով, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ. Վանիկ Էլիզբարյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

 

Երեկ հայաստանյան քաղաքական ուժերից մեկի մի ներկայացուցիչ` Էդմոն Մարուքյանը, հանդես է եկել մի շարք պնդումներով, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ։
Եւ այսպես՝ ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների.

1. Պնդում առաջին
Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։
-Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով եւ Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն Մարուքյանի եւ իր թիմի, հստակ եւ սպառիչ էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը թե՛ «Շանգրիլայի» եւ թե՛ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման մասով։ Որպես իրավաբան, Մարուքյանը, կարծում ենք, տեղյակ պիտի լինի Հայաստանի Սահմանադրությանը, որտեղ որեւէ արգելանք չկա սեփականություն ունեցող մարդկանց համար՝ զբաղվելու քաղաքականությամբ եւ օրենսդիր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է «Շանգրիլային», ապա Մարուքյանը, որպես օրինակելի օրենսդիր, հրաշալի տեղյակ է խորհրդարանում ընդունված օրենքին, ըստ որի, 100 միլիոն դոլար ներդրման դեպքում տրվում է նշյալ արտոնությունը եւ այսօր էլ ցանկացած ոք, ով պատրաստ է նման ներդրում անել, ինչպես «Շանգրիլայի» ներդրողները, կարող է ունենալ նույնպիսի պայմաններ։
Ի դեպ, եւս մեկ պարզաբանում հատուկ Մարուքյանի համար։ Էդուարդո Էռնեկյանը առանց նշյալ 100 միլիոն դոլարի ներդրումն ապահովելու արդեն ունի լիցենզիա` օդանավակայանի տարածքում կազինո հիմնելու, սակայն չի օգտվում այդ հնարավորությունից այն պարզ պատճառով, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում նշյալ բիզնեսը շահութաբեր լինել չի կարող։ Ուստի հորդորում ենք Մարուքյանին ցույց տալ, թե որտե՞ղ է տվյալ դեպքում ոլորտի մենաշնորհը։ Այն, պարոն Մարուքյան, պարզապես չկա։

2. Պնդում երկրորդ՝ մարտի 1-ի մասով։

«Բարգավաճ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել են, որ կողմ են մարտի 1-ի օր առաջ բացահայտմանը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այս պահին ընթանում է բավականին ակտիվ քննություն մարտի 1-ի գործով, այսօր արդեն, նոր Հայաստանում որեւէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա եւ գոնե մենք վստահ ենք, որ մարտի մեկի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետեւում չէ։ Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումից հետո բոլոր չարախոսները, այդ թվում Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն։

3. Պնդում երրորդ՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, ով ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա։

Ստիպված ենք Էդմոն Մարուքյանի համար, որպես կլասիկ քաղաքական գործչի, եւս մեկ անգամ պարզաբանել օլիգարխ բառի ստուգաբանությունը։
Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնը օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երբեւէ պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ դուք չեք կարող բերել որեւէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կապիտալը ծառայեցվել է որեւէ բիզնես նպատակի։ Չի եղել եւ չի կարող լինել նման փաստ։

4.Պնդում չորրորդ՝ Ծառուկյանի հարստության մեջ բազմաթիվ ճեղքեր կան։

Որեւէ ճեղք չկա, պարոն Մարուքյան։ Գագիկ Ծառուկյանի կապիտալը՝ առաջին լումայից մինչեւ վերջինը, պարզ ու թափանցիկ է եղել եւ տարբեր իշխանությունների կողից հարկային պերմանենտ ստուգումները որեւէ չարաշահում եթե հայտնաբերած լինեին, ապա մեկ րոպե անգամ չկասկածեք, որ այդ մասին վաղուց ազդարարած կլինեին։ Հիշեք Սերժ Սարգսյանի հրահանգը հարկային մարմիիներին` սկսել լայնամասշտաբ ստուգումներ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություներում։ Վստահեցնում ենք ձեզ, նման համակարգված եւ հետեւողական ստուգումներ հայաստանյան որեւէ տնտեսվարողի մոտ չի եղել։ Ու եթե որեւէ չարաշահում լիներ, վստահ ենք, չեք կասկածում, որ մեծ սկանդալը իրեն սպասեցնել չէր տա։

5.Պնդում հինգերորդ՝ Քոչարյանը՝ ԲՀԿ հիմադիրն է։

Հարգելի պարոն Մարուքյան, ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն ու մեր թիմակիցներն են՝ ժողովրդի հետ միասին։ Եւ եթե Քոչարյանը որեւէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին, ինչպես նրան սատարող որոշ քաղաքական ուժեր։

6.Պնդում վեցերորդ՝ Մարուքյանը պնդում է, որ Ծառուկյանն իրեն սպառնում է։

Պարոն Մարուքյան, դուք չափից ավելի մեծամիտ, ինքնավստահ և չհիմնավորված բարձր ինքնագնահատական ունեք։ Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան եւ դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։ Ձեր հույսերը զուր են։ Քաղհալածյալ ներկայանալը, պարոն Մարուքյան, քաղաքական դաշտում ինքնահաստատվելու բավականին մաշված մեթոդ է, ուստի փորձեք ինքնահաստատվելու շատ ավելի ազնիվ տարբերակներ գտնել։

7. Պնդում յոթերորդ՝ նախորդ խորհդրանական ընտրություններից հետո արաբական ներդրումների մասին։

Պարոն Մարուքյան, եթե չենք սխալվում, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, լավ տիրապետում եք հայաստանյան օրենսդրությանն ու պետք է որ գոնե նվազագույն գիտելիքներ ունենայիք՝ հասկանալու համար, որ ցանկացած ներդրող պահանջում է հստակ երաշխիքներ եւ որեւէ ներդրողի ո՛չ Ծառուկյանը եւ ո՛չ էլ որեւէ մեկը չեն կարող ստիպել ներդրումներ անել քաղաքական այն միջավայրում, որը տվյալ ներդրողի համար խնդրահարույց է։ Այո, նշյալ ներդրողները պատրաստ էին ներդրում անել եւ իրենց ներդրումների երաշխիքը կարող էր լինել միայն ԲՀԿ-ն, եթե ստանար առավելագույն քվե։

8.Պնդում ութերորդ՝ Ծառուկյանը հրահանգել է «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամների՝ քվեարկելու հոգուտ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Պարոն Մարուքյան, «Ծառուկյան» խմբակցությունում որոշումները կայացվում են բաց քննարկումների արդյունքում եւ նշյալ հարցի վերաբերյալ որոշվել է յուրաքանչյուր պատգամավորի քվեարկությունը թողնել ազատ։ Իսկ եթե անդրադառնանք քվեարկություններին, ապա եւս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ դուք, Էդմոն Մարուքյան, քանիցս կողմ եք քվեարկել եւ պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերը։ Հիմա ո՞վ է նախկին իշխանությունների հետ համագործակցողը։ Կարծում ենք, այս հարցի պատասխանը շատ հստակ է։ Եւ դուք ԲՀԿ թիմում, այդ թվում նաեւ մեր նախկին պատգամավորների մեջ չեք գտնի որեւէ մեկին, ով կասի, որ Ծառուկյանն իրեն հրահանգել է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին։ Եթե Ծառուկյանը նման հրահանգ տված լիներ, ապա մեր րոպե անգամ չկասկածեք, որ ամբողջ թիմը մեկ մարդու պես կկատարեր քաղաքական այդ որոշումը։ Չի եղել նման բան եւ դուք, որպես կլասիկ քաղաքական գործիչ, պետք է որ հրաշալի հասկանաք քաղաքական որոշման եւ ազատ քվեարկության տարբերությունը։
Ի դեպ, բացակայությունների մասին։ Հիշեցնենք, որ ըստ «Պառլամենտմոնիթորինգի», դուք Ազգային Ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկն եք, բայց ի տարբերություն ձեզ, մենք չենք պնդում, որ ձեր բացակայությունները եղել են անհարգելի։

9.Պնդում իններորդ` 2015 թվականին Ծառուկյանը մենակ թողեց ժողովրդին, պատճառաբանելով, թե արյուն կթափվի։

Հարգարժան պարոն Մարուքյան, մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ գործիչներ, որոնք իրենց քաղաքական նպատակները իրագործելու եւ իշխանության գալու համար ոչնչի առաջ կանգ չեն առնի, անգամ՝ զոհերի։ Դուք, իհարկե, դա չեք հասկանա, սակայն ժողովուրդը հասկացավ եւ գնահատեց, որ Գագիկ Ծառուկյանի համար իր յուրաքանչյուր հայրենակցի անվտանգությունը շատ ավելի բարձր արժեք է, քան ցանկացած իշխանություն։

10.Պնդում տասներորդ` Դուք Ծառուկյանի մոտ չեք գնացել եւ դա եղել է ձեր որոշումը։
Դիտեք այսօր ձեզ քաջ հայտնի Գեւորգ Շահինյանի հարցազրույցը եւ ձեր այդ մի պնդման պատասխանն էլ այնտեղ կստանաք։ Ընտրովի քաղաքական ամնեզիան այս դեպքում Ձեզ չի փրկի:

11.Պնդում տասնմեկերորդ` Եթե չլիներ Էդուարդ Բաբայանը, ապա Լուսավոր Հայաստանը խորհրդարանում կլիներ երկրորդ քաղաքական ուժը։

Փաստորեն, պարոն Մարուքյան, դուք ինքներդ եք ընդունում, որ Էդուարդ Բաբայանը շատ ավելի մեծ հեղինակություն եւ քաղաքական կշիռ ունի, քան ամբողջ Լուսավոր Հայաստանն իր քաղաքական թիմով եւ հովանավորով միասին վերցրած։ Սա այն դեպքն է, երբ մենք միանգամայն համաձայն ենք ձեզ հետ։

Եւ վերջում՝

Այդուհանդերձ, մի ճիշտ խոսք դուք ձեր 40 րոպեանոց ելույթի վերջում ասացիք, որ մեր երկրի առաջ բազում խնդիրներ կան եւ պետք է զբաղվել բացառապես այդ խնդիրների լուծմամբ։ Հարգելի պարոն Մարուքյան, ահա արդեն քանի օր է ձեզ փորձ է արվում բացատրել, որ պետք չէ երկրի առջեւ ծառացած խնդիրները թողած՝ ամեն օր ամբողջ թիմով թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին։ Ի վերջո, Ծառուկյանը, որպես, այո՛, հզոր մարդ, դեբատների ավարտին սեղմեց ձեր ձեռքը եւ նաեւ «Լուսավոր Հայաստանին» շնորհավորեց խորհրդարան անցնելու կապակցությամբ։ Նախահարձակ եղել եք դո՛ւք, դեբատը չեք մարսել դո՛ւք պարոն Մարուքյան եւ ձե՛ր թիմը, ովքեր օրեր շարունակ, տարբեր եթերներից եւ մամուլի տարբեր հարթակներից խոսում էին միմիայն ու բացառապես Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» մասին։ Իսկ երբ մեզ անհիմն մեղադրում են, մենք պատասխանում ենք։ Այդպես եղել է միշտ, եւ այդպես է լինելու նաեւ այսուհետ։

Կարծում ենք, երեկ ուղիղ եթերում ձեր շարադրած որեւէ պնդում անպատասխան չմնաց։ Եթե բաց հարց ձեզ համար դեռ մնացել է, հիշեցրեք` դա էլ կպարզաբանենք։

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան