Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Ժողովուրդը ոտքի կկանգնի, եթե իշխանափոխության շանս տեսնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, այսօր ինչպիսի՞ն է մեր քաղաքական ներկապնակը. մեզ ի՞նչ է սպասվում վաղվա օրը:

– Լավ բան չկա ասելու: Քաղաքական մեր ներկապնակը բավականին լղոզված է: Ի տարբերություն եղած ճամարտակությունների, թե անցնում ենք պառլամենտական կառավարման համակարգի և բարձրացնում ենք կուսակցությունների դերը, գոնե այս փուլում տեսանք, որ այդպես չեղավ:
Ընդհակառակը` կուսակցությունների դերը բավականին նվազել է: Փաստորեն արդյունավետ պայքարելու համար դրանց մեծամասնությունը ստիպված է մտնել դաշինքների մեջ: Եվ հենց այս պատճառով էլ ձևավորված դաշինքները չունեն գաղափարական հստակություն: Այսինքն` գործ ունենք կոմպրոմիսների հետ` հանուն փողի և հանուն խորհրդարան մտնելու: Ասում եմ նաև հանուն փողի, որովհետև մեծամասնությունը զրկված է նաև ֆինանսական ինքնուրույնությունից:

– Իսկ լուսավոր կետեր չկա՞ն. ի՞նչ ուժերի հետ համենայն դեպս կարող ենք հույսեր կապել:

– Լուսավոր կետն այն էր, որ հանրապետականի ցուցակը նայեցի և այնտեղ չգտա իմ շատ սիրելի Արթուր Մեշչյանի անունը: Որովհետև մի պահ տարածվեց, որ նրան էլ են ընդգրկելու այդ ցուցակում: Ուրիշ լուսավոր բան չեմ տեսնում:

– Հների կեղքին այսօր քաղաքական նոր դեմքեր էլ կան, քաղաքացիական հատվածից որոշ մարդիկ կան: Դա քաղաքական մտածողության մեջ փոփոխություն, ճեղքում չի՞ կարող առաջացնել:

– Չժխտեմ միանգամից` կարող է: Բայց շատ դանդաղորեն: Իսկ նոր քաղաքական մտածողության համար մեզ պետք է գոնե մեկ անգամ անցկացնել արդար ընտրություններ: Այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը: Որովհետև եթե չկան արդար ընտրություններ, նշանակում է չկան իրական կուսակցություններ: Բազմանում են մարդ–կուսակցությունները, բազմանում են ապաքաղաքական դաշինքները: Նաև չկա պատասխանատվություն ընտրողների առջև: Հետևաբար զարգանում է կոռուպցիան, թալանը:

– Նշանակում է մենք հետքայլ ենք կատարում առաջ գնալու փոխարեն: Եվ ի՞նչ է սպասվում մեզ, եթե կրկին ձևավորվի քաղաքական մենաշնորհ մեր երկրում:

– Հետքայլ մենք վաղուց ենք անում: Ես դա անվանում եմ դեգրադացիա: Իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը, որին քաղաքական էլ դժվար է անվանել, ծայրաստիճան դեգրադացված է: Եվ ակնառու է դրա հետևանքը` ժողովուրդը գտնվում է ծայրաստիճան սոցիալական անմխիթար վիճակում, երկրի տենտեսությունն էլ գահավիժում է պարզապես:
Եվ այս ամբողջ փոփոխությունները, որ նախաձեռնեց Սերժ Սարգսյանը, միայն մի նպատակ ուներ, որպեսզի իր իշխանությունը երկարաձգի: Եթե նպատակը լիներ ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը կամ տնտեսության զարգացումը, մենք ականատես կլինեինք բոլորովին այլ գործողությունների:
Մինչդեռ մենք տեսանք, որ նույնիսկ նոր վարչապետը, որ փոփոխություններ պետք է բերեր Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտ, ընդամենը քամիներ բերեց:

– Իսկ ժողովրդի ձեռքերն էլ կապվա՞ծ են. ոչինչ չի՞ կարող անել:

– Ինչո՞ւ չի կարող անել: ժողովուրդը միշտ պատրաստ է դրան: Հենց իրական շանս տեսնում է, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ, միահամուռ ոտքի է կանգնում: Դրա ապացույցները շատ են: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու փաստի հետ, երբ մարդիկ լցվեցին հրապարակները: Կամ 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունները, երբ ռեժիմը գողացավ Լևոն Տեր–Պետրոսյանի հաղթանակը: Այնպես որ, ժողովուրդը լի է ատելությամբ` ներկա ռեժիմի նկատմամբ: Եվ եթե գտնվեն իրական պայքարողներ և իրական առաջնորդներ, միշտ էլ ոտքի կկանգնի:

– Կկանգնի: Բայց գուցե կոտրվելով նորից մարդիկ հետ գնան իրենց տները:

– Դե, մենք այդ դառը փորձն ունենք: Դրա համար էլ ներկա շրջանը գնահատվում է որպես ժողովրդի ապատիայի շրջան: Երբ ժողովուրդը չի հավատում գործող քաղաքական ուժերին: Եվ ժողովրդի այդ կասկածամտությունը պետք է հաղթահարվի: Իսկ դա կարող են անել, ամենայն հավանականությամբ, նոր ուժերը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: