Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»
uncategorized

Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր»

Վերջին ամիսների ընթացքում հայաստանյան տարբեր դպրոցներում պարբերաբար որոշակի խնդիրների մասին է բարձրաձայնվում: Շատ դեպքերում դպրոցների ներսում տիրող իրավիճակը, առկա պահանջները նաև ծայրահեղ դրսևորումներ են ստանում: Երբեմն հարցը հասնում է անգամ օրեր շարունակվող դասադուլի: Վերջին օրինակը Չարենցավանի թիվ 3 դպրոցն էր, որը, սակայն, միակը չէ:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը զարմանալի չի համարում իրավիճակը:

Oragir.info-ի հետ զրույցում նա ստեղծվածը որակեց «շշից դուրս եկած խնդիրների» համատեքստում:

«Այս իրավիճակը վաղուց կար, ուղղակի հիմա երկրում մի մթնոլորտ է ստեղծվել, երբ բոլորը որոշել են բարձրաձայնել իրենց փոքր ու մեծ ցավերի մասին, ինչը ճիշտ է: Ուղղակի այս առումով նոր իշխանություններն արդեն պետք է առաջնային քայլերը արած լինեին: Պետք է հիմնովին վերանայվեին դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը: Այդ գործը չի արվել, բայց բազում դպրոցներում տնօրենի ընտրություններ են տեղի ունենում, և ամեն տեղ խախտում կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախ առկա է կառավարման խորհուրդների ձևավորման կարգի անհամապատասխանությունը:

«Էլ չասեմ, որ կարգն ինքնին շատ վայրի մի մեխանիզմ է առաջարկում, որտեղ բացի նրանից, որ ժողովրդավարություն չկա, նաև դպրոցի շահերից բխող որևէ մեխանիզմ չկա: Նույնը վերաբերում է նաև տնօրենի ընտրության ընթացքին, բայց, փաստացի, շարունակում են աշխատել հենց այս կարգերով, ինչի հետևանքով, ցավոք, ունենում ենք այն, ինչը հիմա ունենք: Մարդիկ գիտեն և վստահ են, որ իրենց պահանջը ճիշտ է, բայց նրանց ասում են՝ կարգն այդպիսին է: Կարգի խախտում կարծես չկա, բայց մարդիկ դժգոհ են: Իրականում կարգի խախտում ևս կա, որովհետև չկա մի կառավարման խորհուրդ, որտեղ կազմը ճշտորեն կհամապատասխանի կարգի առաջարկած կետերին»,–ընդգծեց Ա. Բախշյանը:

Նա ընդգծեց, որ իրեն հիմա մի բան է շատ մտահոգում. «Ուզում եմ բերել Չարենցավանի դպրոցի օրինակը, խոսել երեխաների ընդվզման, խելացի հիմնավորումների մասին: Ասում են՝ նախկին տնօրենն է այդ ամենը կազմակերպել, բայց՝ ո՛չ: Մի թերագնահատեք երեխաներին: Երեխաները երբեմն շատ ավելի խելացի են կարողանում հիմնավորել իրենց ասելիքը, քան մենք՝ մեծերս, քանի որ ունենք տարբեր կաշկանդումներ: Իրենք ասում էին շատ խելացի բաներ և ասում էին վարչապետին: Իրենք սիրում են իրենց տնօրենին, և զրկել երեխաներին այդ տնօրենից՝ ուղղակի ասելով, թե կարգ է խախտվել, ես դա չեմ հասկանում: Փաստորեն, հիմա թաքնվում են այդ վատ կարգերի հետևում ու ասում՝ կարգ է խախտվել: Ոչ, կարգն այն գլխից է «խախտված» եղել: Այդ կարգերը վաղուց պետք է վերանային, և դրա համար 7 ամիսը հերիք էր»:

Անահիտ Բախշյանը շեշտեց՝ շատ ու շատ դպրոցներում նույն վիճակն է: Իսկ թե փոփոխությունները որտեղի՞ց պետք է սկսել, ո՞րն է առաջնայինը, տիկին Բախշյանն ընդգծեց կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների հանգամանքը: «Վերոնշյալ կարգերից բացի պետք է փոփոխություններ արվեն նաև շատ այլ կարգերում: Օրինակ՝ աշակերտի փոխադրման, ընդունելության կարգերը: Այս կարճ ժամանակահատվածի համար շատ կարգերում փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, բայց ավելի երկարաժամկետ տեսանկյունից փոփոխությունների անհրաժեշտություն կա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում: Կա նաև օրենքի շատ մեծ բաց. Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի կրթության զարգացման պետական ծրագիր: 2016թ. հունվարի 1–ից մենք խարխափում ենք այս ոլորտում: Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր: Սա լուրջ խնդիր է: Նախկին նախագիծը չհաստատվեց: Ինձ թվում էր՝ այն հիմնովին պետք է վերանայվի, որովհետև շատ բան է փոխվել երկրում, կառավարման համակարգում են փոփոխություններ եղել: Հետևաբար՝ առաջինը դրա մասին պետք է մտածել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հատ–հատ կարող է մատնանշել, թե որ փաստաթղթերում պետք է փոփոխություններ արվեն:

Կարգերի փոփոխության առումով նա կարևորեց նաև հանրային քննարկումների անհրաժեշտությունը, քանի որ, նրա խոսքով, բավականին նուրբ էլեմենտներ կան:

Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում որոշ քննարկումների է մասնակցել: «Քննարկումները սկսեցին հոկտեմբերից, բայց այդպես էլ տեղ չհասան: Երկրում իրադարձություններն այնպիսի արագությամբ ընթացան, որ այդ առումով չեմ էլ կարող շատ մեղադրել, թե ինչու փոփոխություն չարվեց: Բայց, ըստ էության, այսօր կա չանելու հետևանքը: Այսօր բոլոր դպրոցներում շատ վտանգավոր պահեր կարող են ստեղծվել»,–եզրափակեց կրթության փորձագետը: