Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Արդարադատության նախարարությունը լրագրողների համար անցկացրեց իրավաբանների հետ հաղորդակցության բարելավման դասընթաց

ՀՀ արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 14-ին կազմակերպել էր «Դատաիրավական բարեփոխումների գործընթացում լրագրողների և իրավաբանների միջև հաղորդակցության բարելավում» թեմայով դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպիսին են՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պետական մարմինների աշխատակիցների համագործակցությունը՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում, ոչ ֆորմալ խմբի ստեղծում՝ կապի պատասխանատուների, դատական համակարգի պաշտոնյաների և լրագրողների մասնակցությամբ՝ ուղղված տեղեկության պարբերական փոխանցմանը, հաղորդակցման կարիքներն ու տեղեկատվության փոխանցումը և այլն:

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության՝ Հայաստանում արդարադատության ոլորտում աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում:

Դատաիրավական բարեփոխումների փորձագետ Իվան Պանեֆը նշեց, որ արդարադատության հաղորդակցության ուղիները զարգացնելու և մշակելու համար շատ կարևոր է ԶԼՄ-ների և Արդարադատության նախարարության միջև նմանատիպ երկխոսություն իրականացնել:

Իվան Պանեֆը, լրագրողները և Արդարադատության նախարարության պաշտոնյաները քննարկեցին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման և 2019-2023թթ. նոր ռազմավարությանն առնչվող հարցեր:

«Այս ռազմավարությունը և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ միջազգային կառույցների համար բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման ուղղությամբ գործողությունները բավականին ակտիվ են»,- նշեց ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Դատաիրավական բարեփոխումների փորձագետն, անդրադառնալով լրագրողների ոչ մակերեսային և ավելի հմուտ հոդվածներ գրելուն, նշեց, որ պարտադիր չի երկրում ունենալ բազմաթիվ լրագրողներ, ովքեր լիովին տիրապետում են դատաիրավական համակարգին:

«Գլխավոր լրատվամիջոցներում համակարգին լավ տիրապետող լրագրողներ ունենալը բավական կլինի, որպեսզի հոդվածները գրվեն հավուր պատշաճի»,- շեշտեց Պանեֆը:

Լուսինե Մարտիրոսյանը ներկայացրեց նաև լրագրողական էթիկայի կանոնակարգը՝ փակ հաստատություններում գտնվող անձանց հետ շփման համատեքստում:

«Ես կներկայացնեմ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հետ շփվելու էթիկայի կանոնակարգը: Ազատազրկված անձի հետ նյութ պատրաստելու ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի կետ՝ պետք է խուսափել այդ անձանց անօգնական վիճակը ի ցույց դնող պատկերներից, առանց փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության չի կարելի լուսանկարել և տեսանկարահանել և ձայնագրել: Չի թույլատրվում առանց փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների կամ նրանց օրինական ներկայացուցիչների անուններ հրապարակել, կեղծ հույսեր տալ, որ այդ հրապարակմամբ հնարավոր է իրավիճակ փոխել, հրապարակումը սենսացիոն ձևով «փաթեթավորել»»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը և հավելեց, որ պետք է նաև խուսափել նյութում սեփական կարծիքն արտահայտելուց և կենտրոնանալ փաստերն արձանագրելու վրա, բացառել ավելորդ հուզականությունը:

Դատաիրավական հաղորդակցության փորձագետ Գեորգի Խաչատրյանը խոսեց ոչ ֆորմալ խմբի ստեղծման վերաբերյալ՝ կապի պատասխանատուների, դատական համակարգի պաշտոնյաների և լրագրողների մասնակցությամբ:

«Տվյալ դեպքում կա երեք շահագրգիռ կողմ՝ տեղեկատվություն կրող, այլ պետական գերատեսչություններ և հասարակություն: Գուցե ոչ ֆորմալ խմբի միջոցով տեղեկատվության փոխանակումն ու իրավիճակի քննարկումը կդառնա ավելի արդյունավետ»,- նկատեց Գեորգի Խաչատրյանը և հավելեց, որ այս գործիքի կիրառումը հնարավորություն կտա ապահովել տեղեկատվության լիարժեքությունն ու հասանելիությունը:

Եզրափակելով խոսքը՝ դատաիրավական հաղորդակցության փորձագետն ընդգծեց, որ ոչ ֆորմալ խմբի հիմնական շահագրգիռ կողմը պետք է լինի պետությունը: