Կոսովոյի բանակի ստեղծումը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւը եւ հղի է տարածաշրջանում ապակայունացմամբ. Ռուսաստանի ԱԳՆ
Կոսովոյի բանակի ստեղծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է եւ հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Պրիշտինայում դեկտեմբերի 14-ին «խորհրդարանը» որոշեց վերափոխել Կոսովոյի անվտանգության ուժերը Կոսովոյի լիարժեք «բանակի»: Այս քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի կոպիտ խախտում էր՝ ուղղված Բալկաններում իրավիճակի լուրջ սրմանը, որը հղի է տարածաշրջանում զինված հակամարտությունների կրկնությամբ», -ասվում է հայտարարության մեջ: