Ի՞նչ է հայտարարագրել Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նա հայտարարագրել է բնակարան և առանձնատուն:
Հայտարարագրել է նաև «NISSAN ALTIMA 2.5 S» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մ. Թումասյանի դրամական միջոցը կազմել է 11 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ Մ. Թումասյանը 2002–2018թթ. ՀՀ–ում և արտերկրում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նշված է, որ նա 2018 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին և մայիս ամսից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուն: 2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերին: Մ. Թումասյանն ՔՊԿ դաշինքի անդամ է: