Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի կառավարության համապատասխան որոշումը հաստատել է նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի նախագահը հաստատել է կառավարության ևս մեկ որոշում, որի համաձայն Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից: