Ֆրանսիայում եւս մեկ մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում
Ֆրանսիայի հարավ-արեւելքի Ավինյոն քաղաքում դեկտեմբերի 13-ին բեռնատարի վրաերթի հետեւանքով եւս մեկ մարդ Է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիայի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է LCI հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Ավինյոնի մերձակա օղակաձեւ հանգույցում կեսգիշերին մոտ: Բեռնատարի 26-ամյա վարորդը ձերբակալված Է: Չոհվածը 23 տարեկան Էր: Այսպիսով «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել Է վեցի, նշում Է հեռուստաալիքը:
«Դեղին բաճկոնավորները» բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ ընդհարումներով եւ անկարգություններով: Չնայած հարկերի եւ աշխատավարձների նվազագույն մակարդակի աճի առումով վերջին ժամանակներս կատարված զիջումներին, «դեղին բաճկոնները» մտադիր են շարունակել իրենց ակցիաները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: