Թուրքիայում վթարի է ենթարկվել արագընթաց գնացքը
Թուրքիայում վթարվել է Անկարա-Կոնյա մեկնող արագընթաց գնացքը, որի 2 վագոնները դուրս են եկել երկաթգծերից։ Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան 6․40-ին։
Ինչպես հայտնում է ria-ն, կան բազմաթիվ վիրավորներ։ Տեղում աշխատում են շտապօգնությունը, ԱԻՆ-ը, հրշեջ ծառայությունը։
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ ականատեսների, այն կարող էր տեղի ունենալ հետնիոտնի անցման փլուզման պատճառով։