Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք

Իրականում ինչքան էլ կարևոր լինեն երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, կան հարցեր, որոնք միշտ էլ հատուկ ուշադրություն են պահանջում: Դրանք չեն կարող պայմանավորված լինել այս կամ այն քաղաքական գործընթացով: Խոսքը հատկապես բնապահպանական խնդիրներին է վերաբերում: Այս պահին, թերևս, բնապահպանական ամենակարևոր և հրատապ հարցերից մեկը Սևանա լճի սիգ ձկնատեսակի հարցն է: Ի դեպ, վերջին տարիներին արգելված է լճից սիգ որսալը, սակայն, ինչպես երևում է, այդ արգելքը չի գործում: Ողջ տարին ո՛չ սիգի որսն է դադարում, ո՛չ էլ վաճառքը: Նման բարձիթողի գործելաոճի պատճառով վաղը կարող ենք կանգնել է՛լ ավելի լուրջ խնդիրների առջև, ինչը նախընտրական թոհուբոհի պատճառով կարծես թե դուրս է մնացել կառավարության օրակարգից:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիել յանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ սիգի ձվադրումից առաջ է հարկավոր հստակ խստացված պահպանություն իրականացնել: Հակառակ դեպքում, ձվադրման ժամանակ արդեն ձկնկիթով ձուկ չենք ունենա, ինչի հետևանքով բեղմնավորման պրոցես նույնպես չի լինի: «Ինչպես առաջներում է որսագողություն եղել, նույնը, դեռ մի բան էլ ավելի վատ ձևով է շարունակվում: Շարունակում են որսալ նախաձվադրող վտառի առանձնյակներ և ամենուրեք՝ շուկաներում և բակերում դա են վաճառում: Նույնիսկ ձկնկիթն են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այսինքն, եթե ձվադրմանը նախորդող շրջանում սիգի որսը չի արգելվում, ձկնագողերը որսում են վտառը, իսկ ձկնկիթը բաց թողնելու ժամանակ վտառ չի լինում: Դրա հետևանքով ձկան պաշարները, որոնք կամաց–կամաց սկսել էին ավելանալ, նորից կհայտնվեն խզման վտանգի առջև: Ու եթե այս շրջանում վտառը չպահպանենք, ապա ո՞ր ձկները պետք է ձվադրեն: Սա բավականին լուրջ խնդիր է, որի վրա, ցավոք, ուշադրություն չի դարձվում: Դրա պատճառով մենք վաղը ձկնապաշարի լուրջ կորուստ կունենանք, ինչն անթույլատրելի է ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական առումով»,– ասաց Բ. Գաբրիելյանը:
Մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև, որ հարկավոր է առնվազն երկու սեզոնի ընթացքում՝ ձվադրման ժամանակ և գարնանը, երբ արդեն ձևավորված մանրաձուկը սկսում է մեծանալ, խստիվ արգելել սիգի որսը: Բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի: Իշխանությունները ժամանակին հնչեցված ահազանգերին համահունչ քայլեր չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ նույն խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված: Հարցին լուծում տալու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունն անգամ պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ այն ակնկալիքով, որ մոտ օրերս սայլը տեղից կշարժվի:

Ինչ վերաբերում է Սևանի էնդեմիկ՝ իշխան, բեղլու, կողակ ձկնատեսակներին, ապա դրանց ձվադրումը պետք է կատարվի գետերում, բայց այստեղ նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ կրկին ոչինչ չի արվում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անցյալ տարի մի քիչ ավելացել էին իշխանի պաշարները, ապա մասսայական որսագողության պատճառով այն նորից

բավականին կրճատվել է: Եվ հիմա վերադարձել ենք այն կետին, ինչ ունեինք մինչ այդ: Կողակ ձկնատեսակը գրեթե վերացել է, և այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ուղղությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Եթե այս հարցերի վրա շարունակենք ուշադրություն չդարձնել, ապա հավատացեք, վաղը շատ ավելի ուշ կլինի»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

Ի դեպ, ամեն տարի բավականին մեծ ֆինանսներ են ծախսվում Սևանում իշխանի պաշարները վերականգնելու համար: Սակայն, պարզվում է, որ լիճ բաց թողնված մանրաձուկն այդպես էլ չի հասցնում մեծանալ ու ձվադրել, նույն ձկնագողերի պատճառով: «Ստացվում է, որ այն միլիոնավոր դրամները, որը պետությունը ծախսում է Սևանի ձկնապաշարներն ավելացնելու ուղղությամբ, գնում է ձկնագողերի գրպանը: Կլիմայական պայմաններից և այս տարվա ջրի առանձնահատկություններից ելնելով՝ մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 20–ից վտառները կսկսեն ձկնկիթ բաց թողնել, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին: Հիմա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել սիգի ձկնագողությունը թույլ չտալու համար, քանի որ ամենահրատապ խնդիրը սիգի ձվադրող վտառները պահպանելն է: Իսկ եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ապա ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք»,– ասաց Բ. Գաբրիելյանը: