Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Фонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»
Политика

Վարուժան Բաբաջանյան. «Ազգային ժողովը «բեսեդկա» չէ, որտեղ հավաքվում են, կենացներ կամ միմյանց հասցեին լավ բաներ ասում»

«Փաստի» զրուցակիցն է Տավուշի մարզից ԲՀԿ տարածքային ընտրական ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանը: Թեկնածուի հետ զրույցում ամփոփել ենք քարոզարշավը, խոսել նաև ծրագրերի, առաջնահերթ քայլերի անհրաժեշտության մասին:

Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Վարուժան Բաբաջանյանն արձանագրեց, որ դեռևս հեռու ենք բացարձակ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց:

«Խնդիրը իշխանությունների կամքի բացակայությունը չէ, պատճառը երկար տարիներ արմատավորված քաղաքական մշակույթն է: Մարդիկ դեռևս սովոր են ընտրություն կատարել՝ առաջնորդվելով խնամի–ծանոթ–բարեկամ ինստիտուտով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում մյուս ընտրություններին մենք արդեն ամբողջովին այլ պատկեր կունենանք»,–ասաց թեկնածուն:

ՀՀԿ–ի համար գիշեր–ցերեկ ձայներ ապահովողները ծվարել են գործող իշխանության գրկում

Իսկ թե ի՞նչ է պետք իրապես ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար, մեր զրուցակիցը շեշտեց. «Ցանկացած դեպքում, հատկապես երբ տեղի ունեցածը ոչ թե ֆորմացիայի, այլ իշխանության փոփոխություն է, պետք է սպասենք, որ նախ թուլանա իներցիան, որովհետև, ամեն դեպքում, դեռ որոշակի կոնտինգենտ կա, որն անպայման ուզում է տեղավորվել իշխանության հովանու ներքո: Շատերը, որոնք գիշեր–ցերեկ ՀՀԿ–ի համար էին ձայներ ապահովում, հիմա ծվարել են գործող իշխանության գրկում: Կոնկրետ մեզ մոտ այդպիսի պատկեր կա. մարդիկ կային, որոնք նույնիսկ մինչև ապրիլի 22–ը փորձում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, հիմա շատ հարմար տեղավորվել են իշխանական ուժին մոտ, և նրանց համար ձայներ են ապահովում: Իսկ նման իրավիճակ չունենալու համար, կարծում եմ, գործընթացները պետք է զուգահեռ ընթանան. աստիճանաբար անցում ռեյտինգայինից՝ դեպի ավելի քաղաքական ընտրության, ինչի արդյունքում էլ իներցիան գնալով կթուլանա»:

Վերոնշյալ անձանց՝ «կոնտինգենտ»–ի վերաբերյալ քաղաքացիների արձագանքն ու հակազդեցությունն այս փուլում, ըստ թեկնածուի, այդքան էլ բուռն չէ: Մի շարք պատճառներով նա դա բնական է համարում, բայց նաև հավելում է. «Կարծում եմ, որ հասարակությունն այս ընտրություններից հետո աստիճանաբար պետք է փորձի բոլոր դետալներն իրենց տեղում դնել, որովհետև նախորդ իշխանության արատավոր կադրերով չես կարող կառուցել նոր համակարգ և նոր որակի իշխանություն: Կներեք բառիս համար, բայց եթե «տասովչիկների» ինստիտուտը չվերանա, որի ներկայացուցիչները ցանկացած իշխանության կողքին են, ապա մենք, ըստ էության, որևէ առաջընթաց չենք արձանագրի»:

Զերծ՝ իրար վրա քարեր և ցեխ նետելու անպտուղ հռետորաբանությունից

Անդրադառնալով քարոզարշավի հռետորաբանությանը, որի ժամանակ, ըստ որոշ կարծիքների, ստվերվեց գաղափարական պայքարը, Վ. Բաբաջանյանն ասաց. «Նախ՝ շատ սխալ մարտավարություն է ընտրվել տարիներ շարունակ: Ընդհանրապես՝ իշխանությունը ընտրությունների ժամանակ ծրագրեր բերող է, իսկ ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերը՝ դրանք քննադատողը: Այսինքն՝ չի լինում այնպես, որ քննադատի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Այս առումով բավականին աբսուրդային պայքար էր: Ըստ էության՝ ավելի շատ լեզվակռիվ է, քան քաղաքական գործընթաց, քաղաքական բանավեճ ու քաղաքական ծրագրային բախում»: Իսկ թե որքանո՞վ հաջողվեց նման ընտրապայքարում ընտրողին հասցնել ծրագրային ուղղությունները, Վարուժան Բաբաջանյանը նախ ընդգծեց, որ իրենք այլ մարտավարություն են ընտրել:

«Մենք որդեգրել ենք ավելի գաղափարական ու ծրագրային դիրքորոշում: Ինքս չեմ մտել լեզվակռիվների ու նման բախումների մեջ, ներկայացրել եմ իմ ծրագրերը: Կարողացել եմ հանրությանը հասցնել, թե ինչ եմ պատրաստվում անել և փորձել եմ գծագրել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական գործչի ու ԱԺ պատգամավորի կերպարը: Այդ առումով, կարծում եմ, շատ ավելի շահեկան վիճակում ենք, որովհետև հասցրել ենք խոսել ծրագրերից, գաղափարներից, կերպարից և զերծ մնացել իրար վրա քարեր և ցեխ նետելու անպտուղ հռետորաբանությունից:

«Որքան վատն էին նախկին իշխանությունները» կամ՝ այլևս հնարավոր չի լինի մարդկանց «կերակրել» լոզունգներով

Որպես հեղափոխության ավարտ՝ մատնանշվում են ԱԺ ընտրությունները, որից հետո պետք է այլ իրականություն լինի, իսկ հիմքում՝ ոչ թե խոսքերը, այլ աշխատանքը: Վ. Բաբաջանյանն այս առումով անելիքների իր պատկերացումն ունի:

«Ճանապարհը պարզ է և հստակ: Տեսարաններից պետք է անցնել հաց արարելուն: «Տեսարաններ և հաց» բանաձևը կարող է աշխատել առավելագույնը մինչև ընտրությունները: Ընտրություններից հետո, երբ արդեն սոցիալական, քաղաքական և մյուս խնդիրները շատ ավելի սուր կդրվեն հասարակության առաջ, այդ ժամանակ այլևս հնարավոր չի լինի մարդկանց «կերակրել» այն լոզունգներով, թե որքան վատն էին նախկին իշխանությունները, որքան վատն էին նրանց կադրերը կամ նրանց վարած քաղաքականությունը: Ճանապարհը հստակ է՝ գնալ ցավոտ բարեփոխումների, գնալ օրենսդրական, ներդրումային դաշտի հստակեցման ճանապարհով, և սկսել կետ առ կետ մշակել տնտեսական փոփոխությունների հայեցակարգ: Եթե առաջիկա վեց ամիսների ընթացքում հասարակությունը իր գրպանի վրա շոշափելի աճ չզգա, եթե այդ ընթացքում օրենսդրական խութերը չվերացրեցինք, և մարդը չզգաց, որ պետական մեքենան սկսել է արդյունավետ աշխատել, հասարակությունը կընկնի խոր ապատիայի մեջ և այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի նրան ստեղծագործական հուն վերադարձնել: Ընտրություններից հետո այլևս հնարավոր չէ նույն հռետորաբանությամբ շարունակել, ասել, որ «ամեն ինչ վատ է, գանք իշխանության՝ փոխենք»: Այլևս ունենալով բացարձակ լեգիտիմություն՝ պարտավոր են լուծել այդ մարդկանց խնդիրները: Հիմա արդեն ամեն օր և ժամ հասարակությունը պետք է լծվի ստեղծագործ աշխատանքի: Կունենանք դա՝ հեղափոխությունը երկրի համար դրական ազդեցություն կունենա, չենք ունենա՝ կլինի խորը հիասթափված հասարակություն, որը կհավաքի վերջին իրերն ու կլքի երկիրը: Չգիտեմ, թե ինչ պատկեր կունենանք կառավարությունում, բայց իշխանությունը հաջորդ օրվանից մի կողմ պետք է դնի պոպուլիզմը և զբաղվի կոնկրետ տնտեսական քաղաքականությամբ»:

Նա շեշտեց՝ ցանկացած քաղաքական ուժի, իշխանության և ցանկացած հեղափոխության առանցքը մարդու բարեկեցությունը բարձրացնելն է. «Ցանկացած իրադարձության հիմքում պետք է լինի երկրի տնտեսական աճը: Եթե քաղաքական ուժը տնտեսության զարգացման տեսլական չունի և առաջնորդվում է միայն մասսաներին գրգռելով ու նրանցից միայն ձայներ կորզելով, նշանակում է, որ այդ ուժը պետք է ուղղակի նետվի քաղաքական աղբանոցը: Եթե իշխանությունը, քաղաքական ուժերը տնտեսական բարեփոխումների կամք չունեն, նրանք այս արևի տակ գոյության իրավունք չպետք է ունենան»:

Սահման պահող գյուղերը պետք է սկսեն շնչել. ի՞նչ է ակնկալում տավուշցին

Որպես ռեյտինգային թեկնածու, խոսելով արդեն տարածաշրջանային ու մարզային խնդիրներից՝ այդ համատեքստում մեր զրուցակիցը իր ծրագրից զարգացման մի քանի ուղղություն նշեց. «Տավուշում ևս մարդիկ ակնկալում են ենթակառուցվածքների բարելավում, ինչը ցանցային բիզնես զարգացնելու հնարավորություն կտա՝ կլինեն թե՛ գյուղատնտեսական բիզնես ծրագրեր, թե՛ փոքր արտադրություններ: Գյուղատնտեսության հարցում հստակ է՝ ջուրը հասցնել հողին, որ գյուղացին կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել: Պետք է ստեղծել նաև արտոնյալ հարկային դաշտ, որտեղ գյուղացու համար շատ ավելի ձեռնտու կլինի իր գյուղում, գյուղաքաղաքում զբաղվել ձեռներեցությամբ, քան, օրինակ, գնալ Ռուսաստան և, հեռու լինելով տնից, հարազատներից, նման այլ գործունեությամբ զբաղվել»:

Նա ընդգծեց, որ այս առումով մի քանի առաջարկներ մինչ այս արդեն արել է, բայց արձագանք չկա:

Ծրագրում առկա ուղղություններից մեկն էլ հետևյալն է. «Մարզերում կան զորամասեր, որոնց համար գյուղատնտեսական արտադրանքը մեծամասամբ ներմուծում ենք: Ի վերջո, պետությունը գումար է ծախսում, բայց պետությունը պետք է հաշվարկի և իր գումարներն ավելի ճիշտ ծախսի իր երկրի ներսում: Մեծ հաշվով՝ հարկավոր է ստեղծել գյուղացիական տնտեսությունների ցանց, որը սնում է բանակին: Սա է իմ առաջնահերթ ծրագրերից մեկը, որի արդյունքում հնարավոր կլինի մեր ունեցած գումարներն ուղղորդել ոչ թե օտար պետությունների գյուղատնտեսության զարգացմանը, այլ սեփական երկրի, մարզի, գյուղի: Սրանք մանր հարցեր չեն: Պատկերացրեք՝ զորանոցները շրջապատող համայնքներում ստեղծվում է ցանցը, մարդիկ սկսում են իրենց հողը մշակել և արդյունքում արտադրանքի իրացման խնդիր չեն ունենում: Ընդամենը մեկ–երկու տարում գյուղերում տնտեսական բավականին մեծ ակտիվություն կլինի: Սա է ճանապարհը՝ ուրիշ ճանապարհ չկա: Մեր ունեցած ռեսուրսները պետք է օգտագործենք, որ հատկապես սահման պահող գյուղերը սկսեն շնչել»:

Որ ավելի խոր հիասթափություն չունենանք

Ամփոփելով՝ Վարուժան Բաբաջանյանն իր կոչը հղեց ընտրողներին:

«Բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ և ընկերներ տարբեր եղանակներով փորձում են խնդրել, ճնշել, համոզել ու ասել՝ ընտրեք նրան՝ մեր ընկերն է, լավ տղա, կամ մյուսը մեր բարեկամն է, մեր հորեղբոր աղջիկը, մորաքրոջ տղան... Մեր հանրությունը պետք է հասկանա, որ վաղն ԱԺ–ում այդ մարդկանցից չի կարող պահանջատեր լինել: Եթե մարդն ունակ չէ օրենքներ գրել, և չի հասկանում՝ օրենքն ինչ է, ու գնում է ԱԺ միայն նրա համար, որ իր շուրջը տարբեր նկատառումներով ավելի շատ հեղինակություններ են հավաքվել, կամ ավելի մեծ ազգի ու գերդաստանի ներկայացուցիչ է, մենք այս շանսը ևս տանուլ կտանք: Իսկ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, չեն մտնի խորհրդարան, և կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Միակ կոչս ու խնդրանքս հետևյալն է. բոլորին մեկ առ մեկ ուսումնասիրել, հասկանալ նրանց հնարավորությունները և կատարել բացառապես քաղաքական ընտրություն, որովհետև ԱԺ–ն լավ մարդկանց «բեսեդկա» չէ, որտեղ հավաքվում են, կենացներ կամ միմյանց հասցեին լավ բաներ ասում: ԱԺ–ն քաղաքական ամբիոն է, քաղաքական պայքարի, հայեցակարգերի մշակման ամբիոն, ուր պետք է գործուղել բացառապես քաղաքական գործիչների: Այս ուղերձը կընդունենք, կընկալենք՝ կունենանք բոլորովին այլ որակի խորհրդարան: Չընկալեցինք և կրկին հին մեթոդներով շարունակեցինք ԱԺ գործուղել խնամի, ծանոթ, բարեկամների, կունենանք շատ ավելի խորը հիասթափություն և տխուր արդյունք, քան մինչ այժմ ենք ունեցել»: