Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Քաղաքապետի քայլը խոստումնալից են համարում

Վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կենդանիների թունավորման դեպքերն ու այլ իրադարձությունները, ի վերջո, շարժեցին նաև Երևանի քաղաքապետարանի հետաքրքրությունը: Ու թեև մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե իրականում այս կառույցը քաղաքապետարանի ո՞ր վարչության ենթակայության տակ է գործում, սակայն ուրախալի է, որ այն, այնուամենայնիվ, հայտնվել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրության կենտրոնում:

Այգու տնօրենի գործունեության հետ կապված հանրային քննարկումները, բարձրացված հարցերն ու խնդիրները ուսումնասիրելու նպատակով քաղաքապետի կարգադրությամբ ուսումնասիրվելու է այգու նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: Այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գուրգեն Դարբինյանի նախագահությամբ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Փիրուզա Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Կարապետ Հովհաննիսյանը:

Ուսումնասիրությունները կտևեն մինչև դեկտեմբերի 21–ը, իսկ արդյունքները դեկտեմբերի 27–ին կներկայացվեն Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանին: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կազմակերպությունում առաջացած խնդիրները: Այն կղեկավարի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը, իսկ աշխատանքային խմբի անդամներն են՝ մշակույթի վարչության պետի տեղակալ Եղիշե Սարգսյանը և այլ վարչությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ աշխատանքային խմբում կաշխատեն քաղաքապետարանի 7 պաշտոնյաներ, որոնք կուսումնասիրեն գնումներից մինչև շինարարության, ինչպես նաև առողջապահության ուղղությունները:

Սակայն, ուշագրավ է, որ այգում առկա խնդիրների վերհանման նպատակով երկրորդ խմբում ներգրավված կլինեն նաև խնդրով մտահոգ անձինք, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս աշխատանքային խմբի ուսումնասիրությունները նույնպես ավարտվելու են նույն ժամկետներում:

Oragir.info-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայել յանը, ով 2012 թվականին առաջիններից է հեռացվել կառույցից, նույնպես դիմել է, որպեսզի ներգրավվի այդ աշխատանքային խմբում: Թե ուրիշ ովքեր են դիմել, նա տեղեկացված չէ, սակայն հույս հայտնեց, որ հանձնաժողովում ներգրավված կլինեն մասնագետներ, որպեսզի քննարկումներն առավել առարկայական լինեն:

«Այս պահին չեմ պատկերացնում, թե իրականում ովքեր ներգրավված կլինեն աշխատանքային խմբում և ինչքանով համագործակցությունն արդյունավետ կլինի: Բայց պետք է նշեմ նաև, որ քաղաքապետի այս որոշումը բավականին խոստումնալից քայլ է: Եվ ես լիահույս եմ, որ այգում առաջացած խնդիրներին վերջապես լուծում կտրվի: Լավ կլիներ, որ հանձնաժողովում մասնագետներ ներգրավված լինեին, ոչ թե այնպիսի մարդիկ, ովքեր մի քանի անգամ կենդանիներին կերակրել են ու իրենց անասնաբույժի տեղ են դնում, քանի որ խնդիրներն ավելի խորքային են և լուրջ մասնագիտական ուսումնասիրություն է հարկավոր իրականացնել»,– ասաց Ա. Ռաֆայելյանը:

Պատասխանելով հարցին, թե քաղաքապետարանի կողմից նախկինում նման ուսումնասիրություն եղե՞լ է, Ա. Ռաֆայել յանը նշեց, որ Տարոն Մարգարյանի ղեկավարման ընթացքում որևէ ուսումնասիրություն էլ չի եղել: Այդ տարիներին բողոքի ակցիաներ ինչո՞ւ չեն կազմակերպվել հարցին նա պատասխանեց, որ մինչ իշխանափոխությունը վախի մթնոլորտը բավականին մեծ է եղել և այդ պատճառով էլ կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները չէին կարող նման ակցիա կազմակերպել: Խոսելով վերջին 20 օրվա ընթացքում երկրորդ կենդանու անկման դեպքի մասին՝ նա հավելեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ մինչ այս պահը այգու պաշտոնական մեկնաբանությունը չկա:

«Մինչև կենդանաբանական այգու պաշտոնական պարզաբանումը չլինի, չեմ կարող որևէ մասնագիտական մեկնաբանություն տալ, բայց կարող եմ ասել, որ կենդանիների անկումը ոչ մասնագիտական մոտեցման հետևանք է, որը միանշանակ պետք է դադարեցվի»,– ասաց Ա. Ռաֆայելյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին ուղղված Oragir.info-ի հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ բացի նշված անձանցից աշխատանքային խմբի քննարկումներին կմասնակցի նաև այգու ներկա տնօրինությունը, ինչպես նաև կարող են մասնակցել այգու ներկա և նախկին այլ աշխատակիցները: