Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Հունվարին կարտոֆիլի 1 կիլոգրամի արժեքը կարող է հասնել 350 դրամի

Դեռ մի քանի ամիս առաջ մասնագետներն ահազանգում էին, որ կարտոֆիլի գները ձմռան ընթացքում կբարձրանան, բայց դրան ոլորտի պատասխանատուներն այդպես էլ չարձագանքեցին: Ու չնայած, կարելի է խորհուրդ տալ կարտոֆիլի փոխարեն, օրինակ, բրինձ կամ մակարոն ուտել, բայց հավատացեք, որ դրանից ոլորտի խնդիրները չեն լուծվի: Օրերս գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսներին հորդորել է լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումը, զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, տաքդեղի, կարտոֆիլի և այլ տեսակների ցանքերին հասցված վնասը չեզոքացնել ընթացիկ տարվա աշնան– ձմռան ամիսներին որոշակի միջոցառումներ իրականացնելու միջոցով, սակայն պարզվում է՝ դրանով, ինչպես ասում են, ո՛չ սայլը տեղից կշարժվի, ո՛չ էլ վտանգը կչեզոքանա:

Գյուղնախարարության մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի կանաչ զանգվածը, ուշ աշնանը կատարել հողի խորը վար, իսկ ձմռանը՝ հունվարին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան: Նախարարությունը խոստանում է նաև հետագայում այլ արժեքավոր խորհուրդներ էլ տալ գյուղատնտեսներին, բայց մոռանում են, որ, օրինակ, սառած հողը խորը վարել պարզապես հնարավոր չէ:

Այս տարվա սեպտեմբերին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը ահազանգել էր, որ տարեվերջին հանրապետությունում կարտոֆիլի դեֆիցիտ կլինի: Եվ, փաստորեն, այդպես էլ եղավ: Արդեն մի քանի օր է՝ կարտոֆիլի գնի թռիչքային աճ է գրանցվել: Դրա պատճառն, ըստ Բերբերյանի, նույնն է՝ բնագավառը գտնվում է բարձիթողի վիճակում, և այն շտկելու որևէ քայլ այդպես էլ չի իրականացվում: Ինչ վերաբերում է գյուղնախարարության կողմից ցեցի դեմ պայքարելու խորհուրդներին, մասնագետն այն պարզապես ծիծաղելի է համարում:

«Դրանով նախարարությունը փորձում է ողջ պատասխանատվությունը գցել ֆերմերների վրա: Իսկ նախարարության երիտասարդները գիտե՞ն, որ հնարավոր չէ սառած հողը կրկնավար անել: Իրենց առաջարկածը պայքար չի, և մենք այդ ձևով հաջողության չենք հասնի: Վերջին 3–4 նախարարները պատահական մարդիկ են, որի պատճառով էլ բնագավառում բարձիթողի վիճակ է: Այս ընթացքում կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են 3500 հեկտարով, այսինքն՝ 15 %–ով: Երբ գարնանը մենք դիմեցինք նախարարությանը, որ կարտոֆիլի սերմացուն պակասություն է անելու և խնդրեցինք ֆերմերներին օգնել՝ անտոկոս վարկեր տրամադրել տնկանյութ ձեռք բերելու համար, կառավարությունը չընդառաջեց: Փոխարենը անորակ գարի բերեցին, ինչը մնաց պահեստներում, մի մասը փչացավ, մի մասը մկները կերան, պետությանը հասցվեց 240 միլիոն դրամի վնաս: Բայց դրա համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց կամ չդատվեց: Այդ գարին մինչև հիմա պահեստներում է, իսկ քանի որ կարտոֆիլի սերմացուի պահանջն այդպես էլ չբավարարվեց, բնական է, որ ցանքատարածությունները պետք է պակասեին և բերքն էլ քիչ լիներ»,– ասաց Հ. Բերբերյանը:

Այս ամենին գումարվել են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Պարզ հաշվարկներով 3 մլն ազգաբնակչություն ունեցող երկրում կարտոֆիլի միջին պահանջարկը 450 հազար տոննա է: Դրանից մոտ 120 հազարը հաջորդ տարվա տնկանյութն է, իսկ մնացածը սպառում է ժողովուրդը: Վարկածը, թե ֆերմերները կարտոֆիլը շուկա չեն հանում, որպեսզի ձմռան ամիսներին ավելի թանկ գնով իրացնեն, Բերբերյանը լուրջ չի համարում, քանի որ այն պահեստներում պահելն ավելի թանկ հաճույք է:

«Գյուղացիներն այս ընթացքում գումարներ են փնտրում, որ իրենց վարկերը փակեն: Ուստի հիմնականում ավելի շահագրգռված են ստացված բերքն արագ վաճառել: Բացի այդ, երկարատև պահպանելու ընթացքում ֆերմերները կորուստներ են ունենում: Եվ ես չեմ կարծում, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմերներն այսօր նստած սպասում են, թե երբ է կարտոֆիլը թանկանալու, որ վաճառեն: Ընդհակառակը՝ գյուղացուն ձեռնտու է, որ հենց դաշտից վաճառի, ոչ թե հավելյալ գումարներ ծախսի, որ հետագայում այն ավելի թանկ վաճառի»,– ասաց Հ. Բերբերյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ գյուղատնտեսությունն արտադրություն է բաց երկնքի տակ: Այն բավականին բարդ ու բազմաճյուղ ոլորտ է, ուստի դրանով պետք է հետևողականորեն զբաղվել: Ոլորտին մատների արանքով նայելը, ըստ Բերբերյանի, առնվազն, անբարոյականություն է: Ինչ վերաբերում է կարտոֆիլի գնաճին, ապա Բերբերյանի կանխատեսումներով, հունվարին 1 կիլոգրամի արժեքը կհասնի 350 դրամի: Եվ, որպեսզի հաջորդ տարի էլ նման խնդիրներ չլինեն, պետք է այսօրվանից պատրաստվել, մինչդեռ ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ ոչինչ էլ չեն ձեռնարկում: