Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

Ո՞ւմ հետ է խոսում Փաշինյանը

Քարոզարշավային երեք օրերն, ինչպես արդեն հասցրել ենք նկատել, անցնում են բավականին թեժ: Թեժ ռիթմն առավելապես թելադրվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, ով խախտեց թվացյալ հանդարտությունը, որ տիրում էր վերջին ամիսներին, և հեղափոխական հռետորաբանությամբ սկսեց թիրախավորել նախորդ իշխանություններին: Արդյո՞ք տեղին է վերստին դիմել սև–սպիտակի, նախկին իշխանություններին քննադատելու, հակահեղափոխության վտանգը թմբկահարելու տրամաբանությանը, թե ոչ, դժվար է ասել: Չենք բացառում, որ կան անտեսանելի վտանգներ, որոնք Փաշինյանը փորձում է կանխել՝ ի սկզբանե դրանք բնում խեղդելով:

Ինչևէ, ինչքան էլ հեղափոխական ժամանակների ու հենց Փաշինյանի հայտնի ոճի կոնտեքստում տեղի ունեցողը նորմալ է, կա խնդիր, որին հայաստանյան քաղաքական դաշտը բախվել է թե՛ նախկինում, թե՛ հիմա: Քարոզարշավների, հանրահավաքների ընթացքում քաղաքական դեմքերը խոսում են ոչ թե հավաքվածների հետ, այլ իրենց մրցակիցների: Այս երևույթն առավել ակներև է դառնում հիմա, երբ, օրինակ, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Դավիթ Շահնազարյանին, կամ Գյումրիում փորձում է բացատրել Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության իրական իմաստը:

Փաշինյանը, փաստացի, խոսում է ոչ թե Ստեփանավանի, Գյումրիի ու քարոզարշավային կանգառ հանդիսացող մյուս համայնքների բնակիչների հետ, այլ խոսում է նկարահանող խցիկի, ուղիղ եթերի առաջ նստած ինֆորմացիոն սպառողների, ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, մեդիադաշտի հետ: Բնականաբար, այսպես ասած, համապետական քաղաքական խնդիրներն ու օրակարգը, հատկապես հեղափոխական փխրուն ժամանակներում չեն կարող անմասն մնալ վարչապետի լեքսիկոնից, անկախ նրա գտնվելու վայրից: Բայց քարոզարշավային երեք օրերը ցույց են տալիս, որ այդ օրակարգերը դառնում են հիմնական՝ ստորադասելով տեղական խնդիրները, համայնքային խնդիրների քննարկումները:

Նույնիսկ եթե ի գիտություն ընդունենք Փաշինյանի նշած այն հանգամանքը, որ սրանք նախ՝ վարչապետի, հետո նոր ԱԺ ընտրություններ են, խնդիր ունենք համայնքային քաղաքականության մասին խոսակցության առումով: Ցավոք, այդ խոսակցությունն այժմ երկրորդվել է, հայտնվել է ընդհանուր հայաստանյան օրախնդիր քննարկումների ու ինֆորմացիոն հոսքի ստվերում:

Մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ համայնքային, տեղական քաղաքականությունը փաստացի անտեսված է եղել թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների ժամանակ: Առաջարկվող նոր Ընտրական օրենսգրքի տոտալ համամասնական ընտրակարգի դրույթը ակնհայտորեն բերելու էր մի վիճակի, երբ մարզային, համայնքային քաղաքականության մասնակցությունը որոշումների կայացմանը հասնելու էր մինիմումի: Սա, իհարկե, իր հերթին չի նշանակում, թե գործող ռեյտինգային ընտրակարգն ապահովում է համայնքային քաղաքականության ներկայացվածությունը: Այն ապահովում է այդ մասնակցությունը միայն սիմվոլիկ իմաստով: Բովանդակային իմաստով ռեյտինգային համակարգը աղավաղում է համայնքային քաղաքականությունը, այն կրկին ծառայեցնում կուսակցությունների շահերին:

Հասկանալով հանդերձ հեղափոխական իրավիճակի առանձնահատկությունները՝ չենք կարող չարձանագրել, որ չկա համայնքների, մարզերի մասին որևէ բովանդակային խոսակցություն: Թե՛ առաջարկվող ու չընդունված Ընտրական օրենսգիրքը, թե՛ ընթացող քարոզարշավի բովանդակությունը հուշում են դրա մասին: Ճշմարտության առջև չմեղանչելու համար նշենք, որ երեկ արդեն որոշակիորեն նկատվեց, որ Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը, թեկուզ մասնակի, բայց սկսեց խոսել տեղական խնդիրներից: Հուսանք՝ քարոզարշավի թեժ մեկնարկը ու այդ մեկնարկի սահմանած նշաձողերը ու առաջնահերթությունները կփոփոխվեն, ու մարզային քարոզարշավը կլինի առիթ խոսելու մարզի բնակիչների հետ մարզի խնդիրներից, ոչ թե կդառնա հարթակ խոսելու առավել ընդհանուր, ընթացիկ քաղաքական մարտահրավերներից:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան