Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Սառույցը տեղից շարժվեց կամ՝ «Յունիգրաֆ–Իքս»–ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու

Այս օրերին քաղաքացիների շրջանում կա մտահոգություն՝ կապված թափառող շների քանակի ավելացման, ինչպես նաև հարձակումների հետ: «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշյանի հետ զրուցել ենք թե՛ քաղաքացիների մտահոգությունների, ու թե՛ նաև այն ճիշտ ուղղության, որով պետք է առաջնորդվել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ–ի հետ կնքված պայմանագիրը: Տարիներ շարունակ կենդանապաշտպան հ/կ–ները բազմիցս բարձրաձայնել են այդ ընկերության, մեղմ ասած, ոչ բարեխիղճ գործունեության մասին: Նման բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել նաև «Դինգո թիմը»:

Գոհար Մանուշյանի խոսքով՝ այսուհետ պետք է լինի միմիայն մասսայական ստերջացում: «Հունվարից արդեն պետք է ՀՈԱԿ լինի (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն): Սա նշանակում է, որ այլևս ոչ մի շահույթ հետապնդող կազմակերպություն չի կարող որևէ մասնակցություն ունենալ՝ ամբողջը լինելու է հանրային վերահսկողության տակ: Արվելու են մասսայական ստերջացումներ, կատաղության դեմ պատվաստումներ, ճիճվաթափ, լվաթափ: Հիվանդություններ ունեցող կենդանիներն արդեն հ/կ–ների միջոցով բուժումներ են ստանալու, ագրեսիվների հետ աշխատելու են հատուկ վարժեցնողներ, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ խնդիր է: «Յունիգրաֆ– Իքս»–ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու, լինելու է արտասահմանյան փորձը, որի կարևոր կետերից մեկը միմիայն մասսայական ստերջացումն է»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց Գ. Մունուշյանը՝ հույս հայտնելով, որ մարզերում ևս ինչ–որ փոփոխություններ կլինեն այս առումով:

Իսկ թե ինչի՞ արդյունքում է տխրահռչակ փորձը բացառվելու, Գ. Մանուշյանը նշեց. «Սկսենք այնտեղից, որ մեր նոր քաղաքապետի շնորհիվ է, որ սառույցը տեղից շարժվեց: Նա շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և շատ տեղեկացված է, թե ինչ է կատարվել նախկինում և ինչ պետք է կատարվի հետո: Նաև արտասահմանյան փորձն է ամբողջովին ուսումնասիրել: Այս ընթացքում հ/կ–ների ներկայացուցիչների հետ էլ են հանդիպումներ եղել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը. «Լինելու է ՀՈԱԿ– հ/կ–ներ սերտ համագործակցություն: Կենդանապաշտպան կազմակերպություններն առաջին բուժօգնության և մնացած այլ հարցերում միմիայն օգնելու են, որ ամեն ինչ ճիշտ ստացվի»:

Ինչ վերաբերում է շների գլխաքանակի ավելացման և ոհմակների խնդրին, Գ. Մանուշյանը շեշտեց. «Այդ ամենը «Յունիգրաֆ– իքս»–ի՝ տարիներ շարունակ առկա գործունեության ադյունքն է. տարիներ շարունակ միայն փող է լափել և ստերջացումներ չի արել»: Նա ընդգծեց, որ վերոնշյալ փոփոխությունների ու դրան հետևող ճիշտ աշխատանքի շնորհիվ ոհմակային կուտակումները կսկսեն վերանալ:

Ինչ վերաբերում է շների հարձակումներին, նա ընդգծեց, որ դրանք պատահական չեն: «Ոչ մի շուն ուղղակիորեն չի հարձակվի: Այսինքն՝ պետք է լինի բավականին լուրջ պրովոկացիա: Բացի այդ, կան մարդիկ, որոնք շատ են վախենում, ինչի հետևանքով արտադրվում է ադրենալին, որին շները կարող են ռեակցիա տալ: Բայց եթե ոհմակները հստակ աշխատանքների արդյունքում ցրվեն, մեկ կամ երկու շնով երբեք նման վարք ցույց չեն տա, որովհետև նրանք այդ ժամանակ ավելի հանգիստ վիճակում են գտնվում: Բացի այդ աշխատանքներից, բնակչության հետ ևս աշխատանքներ ենք տանելու: Պետք է աշխատանք տանել թե՛ կենդանիների հետ վատ վերաբերվող մարդկանց, թե՛ վախեցողների և թե՛ սիրողների հետ, որ մարդիկ հասկանան, թե ինչպե՞ս պետք է վարվել կենդանիների հետ»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հարցը մեծ հաշվով միայն մասսայական ստերջացման մեջ չէ:

«Կարևոր է նաև բնակչության հետ բացատրական, ուսուցողական աշխատանքը: Այդ առումով արդեն երկար տարիներ մեծ աշխատանք է կատարում «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերությունը: Պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որ դպրոցներում այդ բաց դասերն ավելի շատանան»,–ասաց նա:

Որպես արտասահմանյան փորձի օրինակ, Գ. Մանուշյանը նշեց Վրաստանը, ուր փողոցի բոլոր շները պատվաստված են, ստերջացված և հաշվառված:

«Դինգո թիմի» համակարգողը, այնուամենայնիվ, վերջնական և լիարժեք արդյունքի համար կարևորեց կենդանիների պաշտպանության մասին օրենքի անհրաժեշտությունը. «Տարիներ շարունակ մենք պայքարել ենք այդ օրենքի ընդունման համար: Հիմա արդեն հույս ունենք, որ 2019թ. վերջապես ինչ– որ փոփոխություն կլինի, որովհետև եթե օրենք չլինի, կրկին շատ դժվար է լինելու: Օրենքի բացակայության պատճառով շատ ու շատ խնդիրներ են առաջանում: Անօթևան կենդանիների մեծ մասը տան կենդանիներ են եղել կամ ձագեր, որոնք դուրս են արվել տնից: Եթե օրենքը լինի, կկարողանանք կարգավորել թե՛ կենդանիների գլխաքանակի, թե՛ ստերջացումների և թե՛ նշված բոլոր խնդիրները»: