Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Ռեյտինգի փնտրտուքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը և հատկապես առաջին տասնյակը տարակարծություններ առաջացրին մեդիադաշտում։ Որոշ դիտարկումներ, որոնք վերաբերում էին Վիգեն Սարգսյանի ունեցած հանրային աջակցությանը կամ ինքնուրույն գործիչ լինելու հանգամանքին, Արա Բաբլոյանի քաղաքական գործիչ լինել–չլինելուն, հնաբնակների դուրս մնալուն այդ տասնյակից կամ ընդհանրապես Արմեն Ամիրյանի գործոնին, բավականին օրինաչափ էին։ Սակայն կային կարծիքներ, որոնք իրականության հետ բնավ չէին համապատասխանում և ավելի շատ սև փիառ էին հիշեցնում, քան հիմնավորված կարծիք:
Խոսքն այստեղ մեծապես վերաբերում է ցուցակի երկրորդ համարին՝ Տարոն Մարգարյանին։ Ամենատարբեր հարցումները ցույց են տալիս, որ նա ՀՀԿ գործիչների շարքում, իր հեղինակությամբ երկրորդն է և զիջում է միայն Կարեն Կարապետյանին։ Կարապետյանի փիառ պարագան պարզ է։ Պարզ են նաև այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին և կիրառվում են Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո։ Ստացվում է այնպես, որ ՀՀԿ գործիչների շարքում, Մարգարյանն անգամ գերազանցում է Սարգսյանին։ Թերևս այս հանգամանքն է նաև հաշվի առել Սերժ Սարգսյանը, երբ նրան հատկացրել է ցուցակի երկրորդ հորիզոնականը։ Իհարկե, հակառակորդները, դրանք կարող են լինել նաև իշխանական թևից, ջանք ու եռանդ չեն խնայում Մարգարյանին սևացնելու համար։ Այստեղ չենք կարող ուշադրություն չդարձնել մի քանի էական հանգամանքների։ Նախ, նա իր հեղինակությունը հիմնականում կուտակել է սեփական ջանքերի շնորհիվ։ Իհարկե հոր՝ Անդրանիկ Մարգարյանի գործոնն աշխատել է։ Սակայն դա աշխատել է կայացման սկզբնական փուլում։ Մենք ունենք դեպքեր, երբ գործիչները փոշիացրել են հանգուցյալ հայրերի կամ եղբայրների գործոնները։ Մարգարյանի պարագայում գործում է ճիշտ հակառակ մեխանիզմը։ Նա ոչ միայն չի փոշիացրել, այլ ավելին՝ հանդես է եկել որպես ինքնուրույն դիմագիծ ունեցող քաղաքական ֆիգուր և ժամանակի ընթացքում արդեն հանրության լայն շրջանակների կողմից դիտարկվում է ոչ որպես միայն Անդրանիկ Մարգարյանի որդի, այլ նաև գործող անհատ՝ Տարոն Մարգարյան։ Այս ամենի վրա էական ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով այդ պաշտոնին հասել է ոչ թե նշանակման, այլ՝ ընտրությունների ճանապարհով։ Իսկ–ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի բնակչության կեսը, եթե ոչ կեսից ավելին։ Նպաստող գործոններից է նաև բացասական վարքագծով աչքի չընկնելը։ Սա քիչ հանդիպող երևույթ է հայկական միջավայրում և հատկապես պաշտոնյաների շրջանում։ Իհարկե, ժամանակի ընթացքում եղել են փորձեր և կշարունակվեն այդ փորձերը նրան սևացնելու։ Այդ փորձերից մեկը Մաշտոցի պուրակի դեպքերն էին։ Սակայն, եթե խորությամբ նայենք այդ դեպքերին, ապա կարող ենք տեսնել, որ նա կատարվածում չուներ անձնական շահ։ Ավելի խոշոր շահերի բախում էր տեղի ունենում, որոնց արդյունքում «քավության նոխազ» դարձրին քաղաքապետին։ Մյուս նշանավոր իրադարձությունը «100 դրամ» կոչվող պատմությունն էր՝ կապված տրանսպորտի սակագների թանկացման հետ։ Այստեղ ևս կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թանկացումների նախաձեռնությունը ոչ թե կոնկրետ անձի էր պատկանում, այլ անձերի։ Դրանք հիմնականում «գծատերերն» են, որոնցից շատերը հանգրվանած են իշխանության այս կամ այն օղակում։ Սրանք փորձեր էին, որոնք հաջողեցին մասամբ։ Բայց անգամ այս փորձերից հետո, ինչպես տեսնում ենք, Մարգարյանի վարկանիշը և հատկապես իր կուսակցության շրջանակներում գրեթե չի նվազել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: