Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Մի խառնեք ընտանիքը քաղաքականությանը

Քաղաքական, հատկապես նախընտրական գործընթացները մանկապարտեզի հանդես չեն ու ենթադրում են որոշակի կոշտություն փոխադարձ քննադատությունների մեջ: Մեզ համար, բնականաբար, մի քիչ անսովոր է այդ կոշտությունը՝ հաշվի առնելով քաղաքական կյանքի որոշակի ստերիլությունը նախորդ տարիներին: Սակայն հիմա, երբ քաղաքական պրոցեսները մտել են առավել ակտիվ հուն, ակնհայտ է, որ կոշտությունից խուսափել այլևս հնարավոր չէ:

Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանում չկա բանավիճելու, քննադատելու քաղաքական մշակույթ, որոշակիորեն բարդացնում է կոշտ քաղաքական խոսքի ու քարոզչության խնդիրը: Շատ հաճախ քաղաքական կոշտության սահմանները հատվում են, մտնում անձնական, ընտանեկան դաշտեր: Սկսած հեղափոխության օրերից, քաղաքական տարբեր ուժերի տարբեր ներկայացուցիչների երեխաները հայտնվում են քաղաքական պայքարի կիզակետում, ինչն առնվազն անթույլատրելի է:

Նախ՝ Էդուարդ Շարմազանովի դստեր հայտնի նամակի ագրեսիվ հանրային արձագանքը, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի դստեր տարեդարձի շուրջ շրիշակի մակարդակից ցածր քննարկումները, հիմա էլ Արմեն Աշոտյանի որդիների հիշատակումը ու ի պատասխան որդի չունենալու հանգամանքը բարձրաձայնելը ի ցույց են դնում վերոնշյալ վտանգը, որին այսօր ականատես ենք լինում:

Այն, որ հեղափոխությունը քանդում է հին համակարգը, այդ համակարգի քաղաքական և արժեքային բաղադրիչները, նորմալ է: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև հեղափոխությունը բացառապես քաղաքական պրոցես չէ: Բայց միաժամանակ հեղափոխությունը պետք է սահմանի իր արժեքային սահմանները, համակարգը, խաղի կանոնները: Իսկ քաղաքական խաղի կանոններում, անկախ այն հանգամանքից՝ դրանք գրվում են հանդարտ, թե հեղափոխական ժամանակներում, կա չգրված օրենք՝ ընտանիքին ու երեխաներին չկպնել:

Նախ՝ երբ զրույցը արդեն հասնում է անձնական ու ընտանեկան կյանքին, ապա ամենայն հավանականությամբ գործ ունենք փաստարկների բացակայության հետ: Երկրորդ՝ արժեքային իմաստով սա նշանակում է մարդուն խփել գոտկատեղից ներքև, նրան ռացիոնալ քաղաքական դաշտից տեղափոխել էմոցիոնալ հարթություն: Բնականաբար, հանրային գործիչները ունեն որոշակի պարտավորվածություն լինել թափանցիկ, այդ թվում՝ իրենց ընտանեկան և անձնական կարգավիճակի հարցում: Բայց թափանցիկ լինել չի նշանակում մտնել այս կամ այն գործչի ընտանիք, առավել ևս՝ ընտանիքը ներքաշել քաղաքական «բազառների» մեջ:

Ի վերջո, եթե ոչ հիմա, ապա էլ երբ պետք է գրվեն քաղաքական հաղորդակցության նոր կանոններ, որոնք պետք է ի վերջո առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքական մշակույթը բարձրացնեն, այն տեղավորեն շատ պարզ, ընդունելի խաղի կանոնների մեջ: Վերջիվերջո հասկանալի է, որ այդ գործընթացը միակողմանի չէ, այն, եթե գործարկվեց, կիրառվելու է բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ի վերջո, ինչ–որ մի պահից էլ այն գուցե արդեն քաղաքականից վերածվի հասարակական մշակույթի, դառնա հասարակական հարաբերություններում մոդայիկ դրսևորում:

Հայաստանի քաղաքական լեզվամտածողությունն առանց այդ էլ լավ օրեր չի ապրում: Բոլոր սահմանները ջնջել՝ շփոթելով դա պայքարի մեթոդի, ազատականության հետ, նշանակում է ինչ–որ պահից բոլորով հանգել մի հանգրվանի, երբ որևէ զսպման մեխանիզմ, որևէ արժեքային ուղենիշ չի կարողանալու կանխել հանրային ու քաղաքական բախումների ալիքը: Սա խնդիր է, որը չի կարգավորվում օրենքով, գրված կանոններով: Պետք են չգրված, բայց բոլոր կողմերից ընդունելի խաղի կանոններ: Ի վերջո, նույնիսկ պատերազմի ժամանակ կան կանոններ, որոնք թշնամիները չեն խախտում: Սա խնդիր է, որի պատասխանատվության կրողն այժմ ողջ քաղաքական դաշտն է: Յուրաքանչյուր կողմ իր հերթին անելիք ունի այս միտումը կասեցնելու ու խաղի կանոններ սահմանելու հարցում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան