Գագիկ Ծառուկյանը անմոռանալի օր պարգևեց իր հետ հանդիպել ցանկացող երեխաներին
Ստելլա Հովսեպյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես կամ»: Այն հաղրդումներից մեկն է, որն ուղղակի դիտելուց հետո աշխարհընկալման մեջ փոխվում են բազմաթիվ տեսանկյուններ, դառնում ես միանգամայն այլ մարդ: Այսպիսի հաղորդումները դիտելուց նույնիսկ չես կարողանում աչքերդ թարթել: Կլանված նայում ես ու հասկանում, թե որքան տարբեր են մարդկային ճակատագրերը:
Երեխաների ցանկությունները իսկապես պետք է սրբություն լինեն մեզ համար ու դրանց կատարումը առաջնային քայլերից մեկը պետք է լինի: Եվ, որքան կարևոր է, որ նրանք այսօր հանդիպեցին մի մարդու հետ, որի հետ հանդիպումը կդառնա նրանց կյանքի առանցքայի օրերից մեկը:
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը նրանց կյանքում միանգամայն նոր փոփոխություններ կբերի, քանի որ նրա նման մարդկանցից երեխաները շատ բան կսովորեն: Գագիկ Ծառուկյանը միշտ էլ հոգատարությամբ է մոտեցել մեր մանուկների ցանկություններին ու այս հանդիպումը կդառնա մի նոր հարթակ, որով նրանք իրենց ապագան կերտելու նոր հնարավորություններ կստանան:
Այս եզակի թողարկումն իսկապես անհնար է դիտել առանց հուզմունքի։ Հիանալի է, երբ նման բազմազբաղ մարդը կարողանում է հանդիպիպել մեր փոքրիկների հետ, մեկ օր նվիրել նրանց և իրականություն դարձնել նրանց երազանքները:
Այս հաղորդաշարի նկատմամբ ոչ մի մարդ չի կարող անտարբերություն ցուցաբերել: Իհարկե պետք է այնպես անել, որպեսզի այս երեխաները իրենց կայնքում չհանդիպեն ոչ մի անհաղթահարելի փորձության, բոլորը լինեն առողջ ու միասին նրանց երազանքները ի կատար ածենք: Յուրաքանչյուր հանդիպում, որը կազմակերպվում է, միանշանակ իր ազդեցությունը կունենա այդ երեխաների հետագա կյանքի ու զարգացման վրա: Անգնահատելի է այն բոլոր մարդկանց աշխատանքը, ովքեր կազմակերպում և իրականություն են դարձնում երեխաների երազանքները: