Ի դեմս ԲՀԿ-ի՝ «Եդինայա Ռոսսիա»-ն տեսնում է քաղաքական լուրջ գործընկերոջ
Դավիթ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսատանը ինչպես միշտ, այժմ էլ հանդիսանում է Հայաստանի առանցքային ռազմավարական գործընկեր պետություններից մեկը, և ինչու ոչ միակ ռազմավարական գործընկերը: Ուստի նրա հետ հարաբերությունների խորացումը և զարգացում մեծ նշանակություն ունի մեր պետության զարգացման և բարգավաճման համար:
Եվ այդ նպատակով նոյեմբերի 22-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կատարել էին այց Ռուսաստանի Դաշնություն: Այցի նպատակը կողմերի միջև հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարների քննարկումն էր: Իրենց այցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան: Առաջնային հանդիպումներից մեկը Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպումն էր: Բացի այդ կարևոր հանդիպում տեղի ունեցավ նաև «Եդինայա Ռոսսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նևրովի հետ: Այս հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ռուսաստանը և Հայաստանը միշտ էլ ունեցել են բարիադրացիական հարաբերություններ: Քննարկումների ու հանդիպումների արդյունքում կարևորվեց ռազմավարական, գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացումը: Քննարկումների արդյունքում ռուսական կողմը հույս հայտնեց, որ Հայաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն կգրանցի բարձր արդյունքներ ու էլ ավելի կշատացնի իր անդամների թիվը խորհրդարանում:
Իր հերթին էլ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հավելեց, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու Ռուսաստանում գտնվող հայկական 2 մլն համայնքը, որն ունի իր խնդիրները, որոնց պետք է լուծումներ տրվեն:
Վերջին շրջանում վառ նաև երևում է ԲՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հարաբերությունների զարգացման տենդեցը: Բավական հաճախակի են տեղի ունենում երկկողմանի այցեր, որոնց բնականոն զարգացումը միայն նպաստ կբերի մեր երկրին: Ի դեմս ԲՀԿ-ի «Եդինայա Ռոսսիա» տեսնում է քաղաքական այնպիսի ուժի, որի հետ կարելի է կայուն և տևական համագործակցություն ունենալ: