Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Վտանգավոր հեռանկար Փաշինյանի և Արցախի համար. ի՞նչ է ակնարկում Սեֆիլյանը

Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով Արցախ կատարած իրենց այցի մասին, նշեց, որ վաղ թե ուշ գալու է պահը, երբ Արցախի ղեկավարությունը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ՝ իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու շուրջ: Այս և նմանատիպ հայտարարությունները, որտեղ կենտրոնականը «ժողովուրդ» բառի ակտիվ կիրառումն է, բավականին մոդայիկ են դարձել վերջին շրջանում: Պատճառը նախընտրական քարոզարշավն է, որը մեկնարկել է ոչ պաշտոնապես, և այդ քարոզարշավի ընթացքում հնարավորինս շատ հեղափոխական լեքսիկոնի օգտագործումը: Սակայն Սեֆիլյանի հայտարարությունը դժվար է գնահատել բացառապես նախընտրական պրոցեսների կոնտեքստում: Թե՛ նախկինում, թե՛ հիմա ակնհայտ է, որ Սեֆիլյանի և նրա աջակիցների թիրախում Արցախն ու ներարցախյան գործընթացները կարևոր տեղ են զբաղեցնում: Այժմ, սակայն, արցախյան թեմայի թիրախավորումը՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով, իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ: Այն հանգամանքը, որ Հայաստանում փոխված իրավիճակը չի կարող արձագանք չգտնել Արցախում, ոչ միայն փաստ է, այլև եղելություն, որի հետ Արցախը արդեն իսկ բախվեց ամիսներ առաջ: Սակայն «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի մտահոգությունները չեն ներառում իրավիճակի ամբողջական պատկերը, հաշվի չեն առնում Արցախի առանձնահատկությունները: Խոսքն այստեղ բնավ այն մասին չէ, որ Արցախը գտնվում է հնարավոր պատերազմի կիզակետում:

Խոսքն այն մասին է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Արցախում կգտնեն արձագանք, բայց չեն կարող կրկնվել նույնությամբ: Ոչ թե չպետք է կրկնվեն, ինչպես ասում են քաղաքական գործիչները, այլ չեն կարող: Բազմաթիվ նմանություններով, քաղաքական համակարգերի բազմաթիվ համադրելիություններով հանդերձ, Արցախի հասարակական և քաղաքական նկարագիրն ունի որոշակի հիմնարար տարբերություններ: Այդ տարբերություններից ամենաշատ աչքի զարնողը Արցախի տարածքի փոքրությունն է: Փոքր տարածքը, հասարակական շերտերի հիմնականում մոնոտոնությունը Արցախում դժգոհության հնարավոր դրսևորումներն ավելի արագ լսելի են դարձնում այդ երկրի իշխանություններին:

Վերոնշյալի դրսևորումները մենք տեսանք ամիսներ առաջ, երբ հասունացող հանրային դժգոհությանն ընդառաջ՝ արցախյան իշխանությունները գնացին կադրային շատ կոնկրետ փոփոխությունների: Ավելին՝ նկատելի է նաև, որ արցախյան վերնախավը պատրաստվում է նաև սպասվելիք սերնդափոխությանը: Զսպանակներն Արցախում ավելի արդյունավետ են, քան Հայաստանում, և տարածքի, հասարակության և պետության միջև կապերի կոմպակտությունն էլ նպաստում են այդ զսպանակների արդյունավետ աշխատանքին:

Ասել է թե, հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցածը պետք է տանել ու մեկին–մեկ պրոյեկտել Արցախի վրա, նշանակում է ոչ միայն հաշվի չառնել տարածաշրջանային և արտաքին մարտահրավերները, այլև չիմանալ Արցախի կառուցվածքը, հասարակության և քաղաքական համակարգի իրական տրամաբանությունը: Այդ տրամաբանության՝ թեկուզև մասամբ իմացությունը բավարար է ասելու, որ Արցախում ոչ թե չպետք է կրկնել այն, ինչ եղավ Հայաստանում, այլև Արցախում այդ կրկնությունը պարզապես հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով:

Եթե ամեն դեպքում այս օբյեկտիվ պատճառները անտեսելով՝ փորձ է արվելու արհեստականորեն կրկնել Հայաստանում տեղի ունեցածը, ապա գործ ունենք պարզ քաղաքական սաբոտաժի հետ: Պատահական չէ, որ Սեֆիլյանը առանց կաշկանդվելու նշում է, որ իրենք արմատական են, ավելին՝ չեն նեղսրտում ահաբեկչական խումբ որակվելուց, մի բան էլ դա գնահատում են որպես իրենց վարկանիշի բարձրացման հնարավորություն: Իհարկե, կարող ենք թե՛ այս, թե՛ այլ հայտարարություններին, օրինակ՝ Հայկական բարձրավանդակի վերանվաճման մասին, վերաբերվել որպես պարզապես իռացիոնալ քաղաքական տեքստերի: Բայց հաշվի առնելով այն դառը փորձը, որը Հայաստանը ճաշակեց 2016թ. հուլիսին, չենք կարող այդ իռացիոնալ հայտարարությունների մեջ վտանգ չտեսնել:

Այն հանգամանքը, որ «Ծռերը» և նրանց աջակիցները թե՛ նախկինում, թե՛ հիմա գտնվում են մարգինալ վիճակում, չի նշանակում, թե նրանք չունեն ֆորս–մաժորների գնալու հնարավորություն: Ընդհակառակը՝ ծայրահեղությունների գնում են նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, հատկապես արցախյան ուղղությամբ նրանց գործունեության մասին հնչող մտքերը լուրջ անհանգստության առիթ են ոչ միայն Արցախի, այլև Փաշինյանի համար: Ի վերջո, ակնհայտ է, որ «Ծռերը» խանդով են վերաբերվում հեղափոխությանը և Փաշինյանին, չնայած հենց նրանց շնորհիվ են հայտնվել ազատության մեջ: Այնպես որ, եթե Հայաստանում չստացվի մաս կազմել հեղափոխության կապիտալիզացիային, չի բացառվում, որ նրանք այդ փորձն իրականացնեն Արցախում: Փաշինյանի համար «Ծռերի» արցախյան գործունեությունն, ըստ այդմ, ունի, թե՛, այսպես ասած, քաղաքական, թե՛ պետական անհանգստության կողմեր: Մի կողմից՝ հայտնվում է ուժ, որը հավակնում է սաբոտաժով դառնալ քաղաքական վերնախավ, մյուս կողմից՝ այդ սաբոտաժի թիրախում Հայաստանի անվտանգության դարպասն է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան