Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից

Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է: Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով: Թարմ, երբ մկանների խորքում ոչ պակաս 35օ C ջերմաստիճան է, պաղեցված, երբ մկանների խորքում ոչ պակաս 12օ C ջերմաստիճան է և սառեցված, երբ մկանների խորքում 0–ից – 4օ C է: Դրանից բացի կա նաև սառնարանային պայմաններում պահվող մսամթերք, երբ մկանների խորքում – 8օ C–ից ցածր ջերմություն է: Պահպանման ջերմաստիճանային պայմաններից ելնելով՝ մսի պիտանելիության ժամկետները չեն կարող նույնը լինել: Եվ եթե, օրինակ, թարմ մսի պիտանելիության ժամկետը 24 ժամ է, ապա խորը սառեցվածինը կարող է ամիսներ լինել: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում միս արտադրողը կենդանուն սպանդի ենթարկելուց հետո պետք է դրա նպատակային օգտագործման մասին տեղեկացնի: Եվ, ի սկզբանե, պարտավոր է դրան համապատասխան եղանակով առանց ջերմային ռեժիմի խախտման այն իրացնել:

«Պաղեցված միսը ոչ թե սառցախցիկում պահվող միսն է, այլ սառնարան դրվածը, որտեղ ջերմաստիճանը 0օ C–ից բարձր է: Եվ եթե տնտեսվարողը կենդանու մորթը սպանդանոցում իրականացնելուց հետո ջերմային ռեժիմը պահպանելով՝ մեքենայով այն տեսափոխում է իրացման կետ և շարունակում է պահպանել նույն ջերմային ռեժիմի պայմաններում, ապա 0օ C –ի պայմաններում պահվող մսի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, 0–ից մինչև 6օ C–ի պայմաններում մինչև 3 օր է, իսկ 8օ C–ի պայմաններում՝ 2 օր»,– ասաց Դ. Պիպոյանը:

Տնային պայմաններում սառցախցիկում պահվող միսը կարելի է ավելի երկար պահել: Եթե խոսքը սառեցված կամ թարմ մսից պատրաստած սննդի որակին է վերաբերում, ապա ինչ խոսք, այդ երկու տարբեր ջերմային ռեժիմների պայմաններում պահված մսից պատրաստված սննդամթերքների միջև տարբերություն կա: Խնդիրն այն է, որ սառեցված միսը հալեցնելու ընթացքում սառույցի հետ դուրս է գալիս նաև արնաջուր, ինչը մի շարք կարևոր և օգտակար նյութեր է պարունակում:

Սառեցված և թարմ մսերն իրարից տարբերելու համար Դ. Պիպոյանը խորհուրդ է տալիս այն ստուգել թարմության փոսիկ առաջացնելու միջոցով: Եթե փոսիկն արագ վերանում է, ապա դա նշանակում է, որ միսը սառեցված չի եղել:

«Բնական է, որ թարմ միսն իր օգտակարությամբ չի կարող համեմատվել սառեցված մսի հետ: Ինչ վերաբերում է, թե միսը եփելուց առաջ պե՞տք է լվանալ, թե՝ ոչ, ասեմ, որ միսը չի կարելի լվանալ, հատկապես՝ սառնարան դնելուց առաջ: Միսը համարվում է չլվացվող մթերք: Իրականում ինչ ձևով, որ միսը ձեռք է բերվել, նույն ձևով էլ պետք է տեղակայել սառցախցիկի մեջ: Օգտագործելուց առաջ սառցախցիկից հետո պետք է տեղափոխել սառնարանային ռեժիմ, որոշ ժամանակից հետո նոր պետք է այն դուրս բերել սառնարանից և օգտագործել: Միսը եփելուց առաջ պետք չէ հոսող ջրով լվանալ: Կարելի է նաև առաջին անգամ ջուրը եռալուց հետո մսաջուրը թափել, նոր ջուր լցնել ու շարունակել եփելու պրոցեսը»,– ասաց Դ. Պիպոյանը:

Ջուրը եռալուց հետո թափելու ժամանակ մսի մեջ առկա վնասակար նյութերը հեռացվում են և թունավոր նյութերի կոնցենտրացիան թեև չի զրոյացվում, սակայն էականորեն նվազեցվում է: Ինչ վերաբերում է հավի մսին, ապա եփելուց առաջ այն նույնպես չի կարելի լվանալ:

«Հավի արտաքին մակերևույթի վրա կարող են սալմոնելա խմբի միկրոօրգանիզմներ լինել: Եվ երբ ծորակի տակ, հոսող ջրով հավը լվանում ենք, ապա արտաքին շերտի սալմոնելաներն աղտոտում են խոհանոցի մակերեսները՝ լվացարանը, խոհանոցային տախտակները և այլ հատվածներ: Հետագայում, երբ, օրինակ, նույն խոհանոցային տախտակներն օգտագործվում են ջերմամշակման չենթարկվող սննդամթերք կտրատելու համար, այդ դեպքում կարող են սամոնելայի միկրոօրգանիզմները աղցանի միջոցով ներթափանցել մարդու օրգանիզմ: Ուստի հավը ջերմային մշակման ենթարկելուց առաջ նույնպես պետք չէ լվանալ»,– ասաց Դ. Պիպոյանը: