Մոսկվան կողջունի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը
Մոսկվան պատրաստ էողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը։ Այս մասին նոյեմբերի 22–ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսպես է արձագանքել Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին: Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ողջունել ցանկացած համաձայնություն եւ շփումներ, որոնք կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ "ՌԴ ԱԳՆ–ն պատրաստ է ողջունել հերթական ռաունդը, եթե կողմերը հանդիպման շուրջ համաձայնության հասնեն։ Եթե հանդիպումը տեղի ունենա եւ կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել", նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Պատասխանելով «բոլորը բոլորը հետ» գերիների փոխանակման Ա դրբեջանի նախաձեռնության մասին հարցին, որը հայկական կողմը մերժել է, Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի ցանկացած համաձայնություն, որոնք ընթանում են գլավոր խնդրի՝ հակամարտության կարգավորման հունում։ «Սակայն դրա համար նախատեսվում է համաձայնություն եւ աշխատանք համաձայնության հասնելու համար։ Նախաձեռնությունները հրաշալի են, սակայն դրանք պետք է մշակել, որպեսզի համաձայնությունների վերածվեն»,– նշել է Զախարովան։