Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Երբ ամեն ինչ ասում ես՝ չասելով ոչինչ. ինչի՞ մասին է ջուրը

Եռագույն փողկապ և չորս ժամ: Ահա այն երկու հիմնական տպավորությունները, որ կարելի էր ստանալ նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից: Ու չնայած այն հանգամանքին, որ ասուլիսը տևեց սովորականից երկար, հնչեցին բազմաթիվ հարցեր ու բազմաթիվ պատասխաններ, բայց ասուլիսի ընդհանուր ազդեցությունը քաղաքական քննարկումների վրա հնարավոր է գնահատել միայն բուն ասուլիսի տևողության ու Փաշինյանի եռագույն փողկապի մատնանշմամբ:

Մեր նախորդ խմբագրականներից մեկում արդեն նշել էինք, որ հրապարակային խոսքի բովանդակությունը ստուգելու մի պարզ մեթոդ կա՝ պետք է փորձել բանավոր խոսքը վերածել գրավոր տեքստի: Ցավոք, սակայն, այս մեթոդով շարժվելու դեպքում չորս ժամանոց ասուլիսից որևէ բովանդակային ասելիք հնարավոր չեղավ քամել: Նույնը կարելի է ասել երեկվա՝ Արագածոտնի մարզի հանդիպման մասին:

Իհարկե, ինքնին ասուլիսի փաստը ողջունելի է, ինչպես ողջունելի է նոր իշխանությունների ու հատկապես Փաշինյանի բաց հաղորդակցվելու միտումը հանրության և ԶԼՄ–ների հետ: Նախկինում այս ամենը չկար, իսկ հիմա ոչ միայն կա, այլև դարձել է այս իշխանության հիմնական տարբերակող հատկանիշներից մեկը: Սակայն այս ամենով հանդերձ բաց հաղորդակցությունը կարևոր է այն ժամանակ, երբ հիմքում կա բովանդակություն, քննարկման նյութ: Երբ բովանդակություն չկա, լավ կամ վատ, բաց կամ փակ հաղորդակցությունը ընդամենը դառնում է էսթետիկական մանրուք:

Փաշինյանն, անշուշտ, պատասխանեց բոլոր հարցերին, բայց թե՛ պատասխանները, թե՛ հարցերը, ըստ էության, կանխատեսելիության դաշտից էին: Ասուլիսն ընդհանուր առմամբ տեղավորվում է իշխանության վերջին շրջանի գործունեության տրամաբանության մեջ ու ինչպես այդ նույն տրամաբանությունն է, ասուլիսը ևս կարելի է անվանել հերթական ասուլիս կամ սովորական ասուլիս: Առնվազն ոչ հեղափոխական ասուլիս, ոչ հեղափոխական ասելիքով ու ապագայի հեղափոխական անելիքների մասին պատմող ասուլիս:

Հնարավոր է, իհարկե, գտնել օբյեկտիվ հիմնավորումներ առ այն, որ նախընտրական շրջանն ահռելի էներգիա է խլում քաղաքական ուժերից, հատկապես իշխանությունից, որը քարոզարշավին զուգահեռ ստիպված է նաև շարունակել պետական կառավարման գործառույթների իրացումը:

Բայց նաև հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե հերթական ընտրությունների ու այդ ընտրություններին պատրաստվող հերթական իշխանության, այլ հեղափոխության և նրա առաջնորդի հետ, որի ամեն մի խոսք ընկալվում է կրկին ոչ թե որպես հերթական, այլ արտասովոր, քաղաքական բովանդակություն և ռիթմ թելադրող:

Եթե ասուլիսը գնահատենք հերթականի ու սովորականի դիրքերից, ապա գուցե նվազեցնենք նաև մեր սպասելիքները: Բայց հերթականն ու սովորականը չեն կարող լինել օբյեկտիվ դիտանկյուն, քանի որ այդպիսին չէ իրավիճակը: Իրավիճակն արտակարգ ու արտասովոր է, հետևաբար իրավիճակի մասին հնչող գնահատականներն ու մտքերն էլ պետք է լինեն այդպիսին:

Իմիջիայլոց. օգտագործելով «պետք է» ձևակերպումը՝ ակամայից չենք կարող չհիշել, որ այն դարձել էր երեկվա ասուլիսի ամենաշատ օգտագործված ձևակերպումներից մեկը: Պետք է անենք սա, պետք է այնպես անենք, որ...և այլն: Նաև հենց այս փոքրիկ դրվագում է, որ արտահայտվում է բովանդակային ասելիքի բացակայությունը, որովհետև իշխանությունը, որին վստահված է պետական գործառույթների իրացումը ոչ թե պետք է անի, այլ կամ՛ արդեն անում է, կա՛մ ծրագրել է առաջիկայում:

Ընդհանրապես նախընտրական Հայաստանում դատարկ տեքստերի, օդի տատանման և ծեծվող ջրի քանակը հասել է այնպիսի մասշտաբների, որ կարելի է շնչահեղձ լինել: Սա, անշուշտ, միայն իշխանությունների «այիբը» չէ, ավելին՝ սա միայն այս իշխանությունների «այիբը» չէ: Պարզապես իրավիճակի արտասովորությունն ու սահմանված սպասելիքներն այդ «այիբը» դարձնում են առավել քան ակներև: Հայաստանը գնում է իր համար վճռական քաղաքական նոր շրջափուլի՝ առանց բովանդակային քարոզարշավի, առանց քաղաքականության վերանայման բովանդակային ազդակների: Նոր Հայաստանը դեռևս չի գտել նոր քաղաքական լեզվամտածողություն:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան