Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

ՍԱՏՄ–ն օգնում է տնտեսվարողին, որպեսզի նա չթունավորի սպառողին

Նախորդ շաբաթ հանրապետությունում հայտարարված էր հակաբիոտիկների անհիմն օգտագործման դեմ պայքարի շաբաթ: Այդ շրջանակներում ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մարզերի ֆերմերների, անասնապահների և այլ մասնագետների հետ: Բացի այդ, կարճ հաղորդագրություններ տարածելու միջոցով կառույցը դիմում է ֆերմերներին և զգուշացնում, որ մթերման ենթակա կենդանիներին բուժելու ընթացքում առանց հիմնավորման հակաբիոտիկներ չօգտագործեն, քանի որ հակաբիոտիկների մնացորդները հետագայում կաթի և մսի միջոցով անցնում են իրենց իսկ երեխաներին կամ ընտանիքի անդամներին:

«Կաթի կամ մսի միջոցով մարդկանց օրգանիզմ ներթափանցած հակաբիոտիկների մնացորդները կուտակվում են և առաջացնում են կայունություն այն հակաբիոտիկների նկատմամբ, որոնք պետք է ազդեցություն ունենան օրգանիզմում հայտնաբերված այս կամ այն մանրէները ոչնչացնելու վրա»,– Oragir.info-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Սովորական սպառողի համար շատ դժվար է տարբերել, թե կիթից կամ կենդանուն սպանդի ենթարկելուց առաջ ֆերմերը հակաբիոտիկ արդյո՞ք չի օգտագործել: Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա նրանք նույնպես պետք է խուսափեն հիվանդ կամ դեռևս կարանտինի մեջ գտնվող կենդանու կաթը գնել:

«Յուրաքանչյուր դեղամիջոց օրգանիզմից ամբողջովին դուրս գալու հստակ ժամկետ ունի: Այն դուրս է գալիս արտազատուկների, ինչպես նաև կաթի միջոցով: Այսինքն, քանի դեռ չի լրացել դեղորայքը օրգանիզմից դուրս գալու ժամկետը, այդ կենդանու ո՛չ միսը և ո՛չ էլ կաթը սննդի մեջ օգտագործման ենթակա չէ: Կարելի է այդ կաթից ընդհանրապես հրաժարվել, բայց կորուստները նվազեցնելու համար մենք առաջարկում ենք այդ կենդանու կաթով կերակրել հորթերին, քանի որ հորթերի մսեղիքը սովորաբար չի մթերվում, իսկ հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթը հորթերի օրգանիզմից որոշ ժամանակ անց դուրս է գալիս»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթից սննդամթերք՝ պանիր կամ այլ կաթնամթերք արտադրել նույնպես չի կարելի: Ի դեպ, մարզերում իրականացված հանդիպումների արդյունքները ցույց են տվել, որ նման միջոցառումը բավականին սպասված է եղել թե՛ անասնապահների, թե՛ ֆերմերների համար: Ինչ վերաբերում է իրազեկումից հետո կենդանիների բուժումը և խնամքը պատշաճ կազմակերպելուն և կենդանիների՝ հակաբիոտիկներով բուժումը վերահսկելուն, ապա դա նույնպես կկանոնակարգվի:

«Վերահսկողության լավագույն տարբերակը հակաբիոտիկները դեղատոմսով տրամադրելն է: Դրանից բացի որոշել ենք եկող տարվա ընթացքում հանրապետությունում կաթի և մսի մեջ առկա բոլոր մնացորդային նյութերի առկայությունը ստուգելու լայնածավալ մոնիտորինգային ծրագիր իրականացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Խոսելով շուկայում վաճառվող միսը լաբորատոր փորձաքննության ենթարկելու և տավարի մսի փոխարեն այլ կենդանու միս վաճառելու դեպքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ ձիու մսի վաճառքը կանխելուց հետո նմանատիպ այլ դեպք դեռևս չի արձանագրվել: Ինչ վերաբերում է նախատոնական ժամանակահատվածում մսի պահանջարկի և վաճառքի ավելացմանը, Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ հրահանգվել է տեսուչներին շրջայցեր իրականացնել և տնտեսվարողներին զգուշացնել, որպեսզի պոտենցիալ վտանգ պարունակող սննդամթերքը շուկայից հանեն:

«Այս ոլորտում իրականացվող իմ քաղաքականությունը հետևյալն է՝ օգնել տնտեսվարողին, որպեսզի չթունավորի սպառողին: Եվ այդ գաղափարի շուրջ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տնտեսվարողներին օգնենք վտանգավոր սննդամթերքը շուկա չբերելու համար: Ու թեև այն շատ բարդ է իրականացնելը, քանի որ ոչ բոլոր տնտեսվարողներն են պատրաստ նման քայլեր իրականացնել, սակայն քիչ չեն նաև այնպիսիք, որոնք արդարացիորեն հայտնում են իրենց դժգոհությունը, թե ուր էր ծառայությունն անցած 10–15 տարիների ընթացքում, և ինչու երբեք չի օգնել տնտեսվարողին, որպեսզի տնտեսվարողն էլ իր հերթին իմանա, թե ինչ է պարտավոր անել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Շարունակելով տոների թեման՝ ՍԱՏՄ ղեկավարը հավելեց նաև, որ Ամանորից առաջ ավելի խիստ աշխատանքային գրաֆիկով են աշխատելու և տնտեսվարողներին իրազեկելու են, թե ինչ պահանջների պետք է բավարարեն, որպեսզի վաճառվող սննդամթերքն անվտանգ լինի: Նույն մոտեցումը կցուցաբերվի նաև հաջորդ տարվա ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հաստատելուց հետո: Ստուգումն իրականացնելուց մի քանի ամիս առաջ տնտեսվարողները կզգուշացվեն, թե ինչ չափանիշների պետք է բավարարեն: Բացատրական և իրազեկման աշխատանքների ժամանակ տրված ցուցումներն անտեսելու և թերությունները չվերացնելու դեպքում միայն ՍԱՏՄ–ն կոշտ միջոցներ կկիրառի:

«Սկզբում կզգուշացնենք թերությունների մասին, ապա ամեն ինչ կանենք, որպեսզի թերությունները վերանան: Սակայն այդքանից հետո, եթե դրանք չվերանան, այդ դեպքում հանգիստ խղճով կտուգանենք իրենց և տեղեկություն կտարածենք, թե որ կազմակերպությունները չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջվող նորմերին»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Նա նաև կոչ արեց սպառողներին՝ հատկապես կենդանական ծագման սննդամթերք գնել միայն սանիտարական նորմալ պայմաններ ունեցող խանութներից, քանի որ այն հանդիսանում է բարձր ռիսկային սննդամթերք: Փողոցից ձուկ չգնել, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ ձկան պահպանման ժամկետը շատ կարճ է:

«Ամանորին ընդառաջ չի բացառվում, որ շատ գյուղացիներ իրենց սատկած, կիսասատկած, հոգեվարքի մեջ գտնվող կենդանիներին մորթեն և փորձեն բակերում վաճառել: Եվ քանի որ մեր աշխատակիցների քանակը թույլ չի տալիս ամեն օր և ամեն ժամ լինել բոլոր վայրերում, ուստի մեր ստուգայցներին զուգահեռ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ լինել զգոն և առևտուր անել միայն սանիտարական նորմերին համապատասխանող վայրերից»,– ասաց Գ. Ավետիսյանը: