Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բռնցքամարտը դատապարտված է կործանման

Լյովա Մնացականյանը ֆեjսբուքյան իր էջում գրում է.

Հայկական բռնցքամարտի ապագայի վերաբերյալ կանխատեսումները վերջերս բավականին մռայլ են ստացվում, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում կողմից և ինչպիսի զարտուղի ճանապարհներով է ղեկավարվում մարզաձևի զարգացման պատասխանատու կառույցը՝ Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բռնցքամարտի աշխարհի ներկայիս անփառունակ ներկան ու պառակտված լինելու փաստը, ուղակիորեն բխում է հենց ֆեդերացիայի զոռբայությամբ ընտրված նախագահ Արթուր Գևորգյանի գործողություններից:
Տարիներ շարունակ մարզաձևում ոչ մի տեսանելի, շոշափելի հաջողություն չգրանցած «նախագահը», իր աչքի գերանը թողած, այլոց մատի փուշն է փորձում հանել: Մասնավորապես այսօր, լրատվականներից մեկին հարցազրույցի ժամանակ, Գևորգյանն ասել է, թե սխալ, վատ մենեջմենթի արդյունքում է, որ մարզիկները իրենք են հոգում իրենց ծախսերը, չունենալով սեփական միջոցները: Բացի դա հայտարարել է, թե բռնցքամարտի ֆեդերացիայի պառակտումն սկսել է այն ժամանակից իվեր, երբ ինքը հայտարարել է ՀԱՕԿ նախագահի ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին:
Լավ ինչքան կարելի է լկտիաբար ստել ու անտեղի մեղադրել այլոց՝ սեփական անհաջողությունների մեջ: Նախ իգ իտություն Գևորգյանի, բռնցքամարտի աշխարհում խժդժությունները սկիզբ առան այն ժամանակից ի վեր, երբ նա, իր կողմից մշակված և բազմաթիվ կեղծիքներ պարունակող մեթոդիկայով, անցկացրեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ և ընտրվեց որպես ֆեդերացիայի նախագահ: Այդ օրվանից բռնցքամարտի աշխարհը բաժանվեց երկու մասի: Մի մասը դրանք այն անձիք էին, որվքեր օբյեկտիվորեն պահանջում էին նոր ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, ինչի կապակցությամբ փաստերով հանդես եկան և հրապարակայնացրեցին իրենց բողոքը՝ մեջբերելով մի շարք հանգամանքներ: Եվ մյուս մասը դրանք ան անձինք էին, որոնց նույն Գևորգյանը ֆեդերացիայում ինչ-որ պաշտոնի դիմաց, ինչ-որ արտոնության դիմաց իր կողմն էր գրավել: Սա այսպես:
Ինչ վերաբերվում է այս չկայացած ղեկավարի մյուս հայտարարություններին, ապա պետք է նշենք, որ այս դեպքում նա ևս իր երկար լեզվին ազատություն տալով, հայտարարություններ է արել, որոնց համար ոչ հիմքեր ունի, ոչ էլ տրամաբանություն կա դրանց մեջ:
Տեսեք. անվիճելի է այն փաստը, որ ի շնորհիվ Ծառուկյանի վարած սպորտային քաղաքականության, այսօր հայկական սպորտը ծաղկուն ժամանակաշրջան է ապրում, երբ հեղինակավոր մրցաշարերում, մեր մարզիկները կարողանում են հասնել առավելագույն արդյունքների, ինչի շնորհիվ էլ ունենք թե՛ օլիմպիական, թե աշխարհի, թե՛ եվրոպայի չեմպիոններ: Հիմա լկտիաբար ասել, թե սխալ մենեջմենթ է վարվում, երբ մարզիկներին չեն կարողանում ուղորդել գումար աշխատելու, կրկին անգամ խոսում է Գևորգյանի ոչ ադեկվատ, ժողովրդական լեզվով ասած «աբիժնիկ» և «թարախ» դրսևորումների մասին: Անձամբ Գագիկ Ծառուկյանն է իր միջոցներից մեծ գումարներ տրամադրում, որպեսզի մեր արժանի մարզիկները ոչնչի կարիք չունենան և պարգևատրվեն ինչպես հարիր է իսկական չեմպիոններին: Ընդհանուր առմամբ խոսելով սպորտից ու Ծառուկյանի անվան կողքը գրելով այս էքսցենտրիկ վարքագծով երիտասարդի անունը, սխալ ենք անում, քանի որ սպորտն ունի նվիրյալներ և ունի սպորտով սեփական շահերը սպասարկող տզեր, ովքեր Գևորգյանի նման տարիներ շարունակ ծծում են մարզաձևի կենսական զարգացում ապահովող ռեսուրսները և փորձում են դա ներկայացնել իբրև թե ճիշտ մենեջմենթ: Մեկը լինի հարցնի, տղա, մի նայի տես թե նույն մարզիկները ինչ կարծիքի են քո վարած քաղաքականության վերաբերյալ և ինչ կարծիքի են Ծառուկյանի վարած քաղաքակնության վերավբերյալ, դրանք անհամադրելի, տարբեր հարթություններում գոյություն ունեցող իրականություններ են, որը քո դեպքում ուղիղ ճանապարհ է դեպի կործանում և թույլ չպետք է տալ, որ Գևոգյանը բռնցքամարտը տանի այդ ուղղությամբ: Այստեղ ոչ մեկի անձնական շահագրգռվածությունը չկա, այստեղ հայկական բռնցքամարտը Գևորգյանի ճիրաններից փրկելու հրամայականն է, որը վստահաբար կարող ենք ասել, որ ոլորտի պատասխանատուները թույլ չեն տա, անկախ Գևորգյանի լալահառաչ հայտարարություններից: