Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցուն
Էնժի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ քննարկվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հատուկ պետական պահպանություն տրամադրելու մասին նախագիծը, որը չընդունվեց:
Չնդունվեց, միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն լինելով նախագծի առաջադրման լիդերը հերթական անգամ հանդես չեկավ իր ամբողջական կազմով, իսկ ներկաների մի մասն էլ պարզապես չքվեարկեցին օրինագծին: Կարելի է ենթադրել, որ սա ուղղակի ՀՀԿ-ի կողմից հերթական անգամ խաղարկվող կրկես էր, որն անխոս խայտառակություն էր:
Բոլորս էլ լավ գիտենք, որ եթե նախագիծը լիներ այդքան հրատապ ու կարևոր առանց խոչընդոտի կընդունվեր հենց առաջին ընթերցմամբ: Չեմ խոսում ՀՀԿ պատգամավորների մասին, ովքեր չլինելով ամբողջ կազմով՝ հանդես եկան ամպագորգոռ հայտարարություններով, և կարելի է հիշել նաև նրանց այսքան տարի իշխանության գլխում լինելն ու նման օրինագծի մասին չհիշատակելն անգամ:
Չգիտեմ էլ ինչ բառով կարելի է որակել նրանց այսպիսի արարքը և ուր են ուզում հասնել ՀՀԿ-ականները սրանով, երևի սա քծնանք էր եկեղեցուն, այն հույսով, որ որևէ դրական ազդեցություն կունենա սպասվելիք ընտրությունների վրա:
Դե, բայց ՀՀԿ-ի հույսերն այդպես էլ չեն արդարանա, ըստ ՀՀԿ-ականների նրանք հանդես եկան լուսավոր կողմից, և իրենց «սրբությունը» հաստատելու համար փորձեցին ամենը բարդել մյուս քաղաքական ուժերի վրա՝ հատկապես «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի:
Բայց, հաշվի չառան իրենց անպատասխանատու վերաբերմունքը իրենց իսկ առաջադրած նախագծին:
Դե այսքանից հետո այլևս ոչ մի դրական սպասելիք պետք չէ ունենալ անդունդի շեմին կանգնած կուսակցությունից:
Եվ բացի այս ամենից բազմաթիվ «վաճառված» լրատվական կայքեր և ֆեյսբուքյան կեղծ էջեր փորձեցին ամեն գնով մեղադրականով հանդես գալ ԲՀԿ խմբակցության դեմ, ինչը ուղղակի ստորություն է և բնորոշ է թերհասներին, որոնք վխտում են ՀՀԿ կուսակցության շարքերում: Իսկ ԲՀԿ-ի հաշվով կարող եմ ասել միայն մի բան. կուսակցությունը միշտ է կանգնել եկեղեցու և նրա առաջնորդի կողքին և ամեն ինչում օգտակար է եղել և դա կլինի շարունակական: