Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով»

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ ևս ընդունել են ԱԺ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկները: Որոշ ներկայացուցիչներ նաև մերժել են այդ առաջարկները՝ հավատարիմ մնալով անկախ և չեզոք լինելու գաղափարին: Մեծ հաշվով՝ հարցը ոչ թե նրանց առաջադրվել կամ չառաջադրվելն է, այլ փոքր-ինչ այլ է: Ի դեպ՝ դեռ ամիսներ առաջ կային մտահոգություններ, թե այս փուլում, առհասարակ, քաղհասարակության դաշտը որոշ առումով կարող է դատարկ մնալու վտանգի առաջ կանգնել:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը չի կիսում այդ մտահոգությունները:

«Իրականում բնական երևույթ է, երբ մարդը քաղաքացիական հասարակության մեջ կարող է ունենալ իր դերակատարությունը և գնալ դեպի քաղաքական դաշտ: Դա ամբողջովին տեղավորվում է իր ցանկության և իր քաղաքական ազատությունների շրջանակում, մանավանդ՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ կուսակցությունների կապիտալը հավասարվեց գրեթե զրոյի, և նոր գործիչների կարիք է զգացվում: Եվ քաղաքացիական հասարակությունը հանդիսացավ այն դարբնոցը, որը քաղաքականությանը տվեց նոր տեսակի գործիչներ: Ես ամենևին մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով, որովհետև այն հիմնական առանցքի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և այդ բոլոր սկզբունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունենք կայուն, ինստիտուցիոնալ համակարգ»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ քաղհասարակությունը հասարակության այն մասն է, որը կայացել է ինստիտուցիոնալ տեսանկյունից:

«Ես ամենևին խնդիր չեմ տեսնում և շատ լավ է, որ չկա այդ խնդիրը, որովհետև հենց ամբողջական դաշտը դիտարկելու տեսանկունից պետք է հասկանալ, թե որքանո՞վ են կայացած ինստիտուցիոնալ կառույցները: Եվ հարցը չպետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե մարդը գնում է, ուրեմն, այդ համակարգում նորից ու նորից աշխատելու հնարավորություններ չկան: Քաղաքացիական հասարակությունն այսօր բավականին կայացած է և մարդկանց տեղափոխվելը կուսակցություններ, քաղաքական ասպարեզ, ամենևին չի վնասելու սկզբունքներին և իրավունքների պաշտպանությանը»,–նկատեց մեր զրուցակիցը:

Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ անկախ նաև քաղաքական ղեկավարության փոփոխությունից՝ քաղհասարակության աշխատանքը մշտական գործընթաց է ենթադրում. «Անկախ այդ ամենից՝ արժեքների պաշտպանությունը մշտական պայքարի ոլորտ է: Եթե տեղի է ունենում քաղաքական փոփոխություն, ապա ամենևին տեղի չի ունենում որևէ փոփոխություն քաղաքացիական հասարակության շրջանում: Մենք շարունակում ենք խնդիրների ամենօրյա մշտադիտարկման գործընթացը: Միգուցե մի իշխանությունն ավելի զգայուն լինի այդ խնդիրների նկատմամբ, մեկ այլ իշխանություն՝ պակաս զգայուն, բայց խնդիրները կան, և դրանց շրջանակներում պաշտպանության շարունակականությունը մենք չենք դիտարկում այդ փոփոխություններում: Իսկ խնդիրներն անփոփոխ են. մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, խոցելի խմբերի պաշտպանություն: Մեծ հաշվով՝ ցանկացած հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես մնում է կարևորագույն հարցերից մեկը»:

Իրավապաշտպանը չի կարծում, թե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հ/կ–ները ևս ադապտացվելու, ինչպես նաև գործունեության նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն ունեն:

«Եթե մարդիկ պաշտպանում են արժեքը, մարդու իրավունքը, ապա ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, որ ժամանակ պետք լ ինի վերապրոֆիլավորվելու, վերագիտակցելու և այլնի համար: Կուսակցություններն են, որ պետք է վերաարժեվորեն, վերագիտակցեն: Մենք միշտ զբաղվել ենք նույն գործով և շարունակելու ենք զբաղվել: Թող մտածեն կուսակցությունները՝ ինչպես են դրսևորվում, վարվում այս կամ այն կուսակցության՝ իշխանություն լինելու պարագայում: Մեր առաքելությունը արժեքների պաշտպանությունն է, և մենք մշտապես մեր դիրքերում ենք գտնվել: Ես չեմ տեսնում մի այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ քաղհասարակությունը պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը, մոտեցումները, ներքին կանոնակարգերը, մեխանիզմները: Քաղհասարակությունը ուժեղ է նրանով, որ միշտ առաջնորդվում է արժեքներով և այդ արժեքների պրիզմայով»,–ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ հենց դա է այն տարբերությունը, ըստ որի՝ քաղհասարակությունը միշտ կայուն է: